Երանոսի գագաթը հաղթահարեցինք | 17կմ | 1824մ
Մեր խմբի արշավները միշտ դասում ենք, որպես անմոռանալի արշավ, բայց այս արշավը միշտ մնալու է մեր խմբի հիշատակներում: Ընթերցեք և մեզ միացեք՝ կարդալով դեպի Արշավ Երանոսի Լեռ
Մեր Լեռնագնացների Ակումբը սկաուտների համար կազմակերպել էր հերթական արշավը, բայց այս անգամ ավելի բարդ: Յուրաքանչյուր ամիս լեռնագնացների ակումբը կազմակերպում են մտածված և նպատակային արշավներ։ Սեպտեմբեր ամիսը սկսեցինք արշավելով դեպի Տավուշի մարզ (5կմ), Հոկետմբեր ամսին արշավեցինք դեպի Ազատի Ջրամբար (15կմ), Նոյեմբեր ամսին երկու օրով արշավեցինք դեպի Քասաղի Կիրճ (10կմ), և այդ արշավների շնորհիվ, սկաուտները կարողացան հաղթահարել 2-րդ կարգի բարդության լեռ՝ Երանոսի Լեռը, որի համար սկաուտներն արշավեցին ավելի քան 17 կմ և բարձրացան 600մ:
Մեր խմբի արշավները դասակարգվում են ըստ բարդության, սկսած՝ 4-րդ կարգ Քայլարշավ, 3-րդ կարգ Արշավ, 2-րդ կարգ Լեռնագնացություն և 1-ին կարգ Ժայռամագլցում:
Այս արշավն ուներ երկրորդ կարգի դասակարգում, և կարող էին մասնակցել արշավական 2-րդ կարգի դասակարգումը:
Առավոտ ժամը 10-ին շարժվեցինք մեր Կենտրոնից, և հասանք տեղ ժամը 12:30-ին, խումբը մեկ շարքով սկսեց բարձրանալ հեռվում երևացող լեռը, ինչն այդ պահին անհնար էր թվում, բայց մարտական տրամադրությամբ, խումբը միշտ հաղթահարել է բոլոր բարձունքները, որոնք նվաճել է՝ հաստատ այլ լեռն էլ էինք նվաճելու:
Սկաուտները մեկ շարքով սկսեցին բարձրանալ ժամը 12:30-ին․ ընթացքում երգում էին հայրենասիրական երգեր՝ կարծես լեռներն էլ էին մեր հետ երգում, արձագանքելով մեր երգերին և աշխուժ կանչերին:
Երկա՜ր քայլելուց հետո, սկզբում հեռու և անհասանելի թվացյալ գագաթը, երևում էր մեր աչքի առաջ, և այտ տեսարանի շնորհիվ, բոլորս միասին ոգեշնչված ամբողջ ուժով և ոմանք վազելով հասանք գագաթ, այդպիսով նվաճելով մեր Հայաստանի բարձունքներից ևս մի լեռան գագաթը:
Գագաթում կանգնելուց կարողանում եք տեսնել Աստծո պարգևած մեր երկրի՝ հայրենիքի, գեղեցկությունը և մեր լեռների անկոտրուն հզորությունը, և այն հոգնածությունը, որը զգում եք արշավի ընթացքում, մի անգամից անհետանում է:
Երանոսի լեռան Գագաթին խումբը մի պահ հանգստացավ, վայելելով մայրամուտի գեղեցիկ տեսարանները, և վերջում ըստ մեր ավանդույթի, ամբողջ խմբով գագաթից գոռացինք ԱՐԱԼԵ՜Զ…
Երախտապարտ ենք մեր Լեռնագնացների ակումբին, մեզ՝ սկաուտներից կազմակերպելու այսպիսի արշավներ, և նրանց շնորհիվ, մեր հայրենասիրության զգացումը ամեն ամիս բարձրանում է, ճանաչելով մեր ամբողջ Հայաստանի հրաշալի վայրերը:
Hike to Yeranos Mountain
Tag:Արշավ, հայ սկաուտ