Երանոսի լեռներ
Երանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը (1824 մ): Լեռնաշղթան ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արևելյան բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով:
Երանոսի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Հս-արմ. և հս. լանջերը կարճ են ու զառիթափ, հվ. և հվ-արլ-ը՝ մեղմաթեք: Կտրտված է հեղհեղատներով, տարածված են լերկուտները: Լանդշաֆտը կիսաանապատային, չոր լեռնատափստանային է: Երանոսի լեռնաշղթայի հս-արմ. լանջերը ներառված են «Խոսրովի անտառ» արգելոցի մեջ:
Երանոս լեռ
Ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Առջևում Մասիսն է, դեպի արևելք Երախի լեռներն են, դեպի արևմուտք՝ Ողջաբերդի լեռնաշղթան, ներքևում՝ Ազատի ջրամբարը: