Արշավեցինք դեպի Ազատի ջրամբար` Գառնու ձորով
Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից
Վատշապետ՝ Սարօ Թաթյոս
Անցած կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, երբ շատ երիտասարդներ Երևանում նստել էին տանը, համակարգչի դիմաց, կամ բակում ժամանակ էին վատնում, մեր խմբի երիտասարդները կիրակին անցկացրեցին բնության գրկում՝ լեռներում և ձորերում:
Սկաուտներն ունեն ակտիվ կյանք, որի շնորհիվ կարողանում են հայտնվել մեր հայրենիքի թաքնված վայրերում՝ Հայաստանի բոլոր մարզերում, վայելելով մեր ազատ անկախ Հայաստանի բնությունը:
Առավոտ շուտ զարթնեցինք և մեկնեցինք դեպի Գառնու տաճար, որտեղից խմբի անդամները արշավեցին դեպի ձոր: Գառնու ձորում` հայտնվելով մեր երկրի գեղեցիկ բնության գրկում, քայլոցինք գետի կողքով, մինչև հանդիպեցինք մի հրաշալի տեսարանի: Այդ վայրում, նստեցինք և մի կտոր հաց կերանք, տարածքը մաքրեցինք և շարունակեցինք մեր արշավ:
Սկաուտները արշավի ընթացքում հանդիպեցին խոչընդոտի, և որոշեցին անցնել գետի մյուս կողմը, հասկանալով, որ վերջում ստիպված են լինելու գետի մեջով անցնել, որ կարողանան անցնել կրկին մյուս կողմ: Խմբի ավագները մոտակա տարածքում գտան կամուրջ, և ստուգելով անվտանգությունը, հրաման տվեցին սկաուտներին մեկ-մեկ անցնել դեպի մյուս կողմ:
Հաջողությամբ հաղթահարելով սեփական վախերն ու փոքր դժվարությունը, անցան մյուս կողմ, և սկսեցին բարձրանալ լեռը, բայց այս ճանապարհը սկաուտներին շատ գեղեցիկ թաքնված մի տեղ տարավ. դժվար և նեղ ճանապարհը մեզ հասցրերց բնական աղբյուրի`ծծմբային ջրի շատրվանի:
Երկա՜ր քայլեցին արշավականները և հասան իրենց երկրորդ խոչընդոտին՝ անցնել գետի մյուս կողմը, այս անգամ սկաուտները չունեին կամուրջ, որ ջուրն անցնեի, այլ ստիպված պետք է ոտքով անցնել գետը` սկաուտներս բոլորով իրար ձեռք ձեռքի տված, հաջողությամբ անցանք այս գետի բարդությունները, այդ պաճառով չունենք հավես կամ սիրուն լուսանկարներ անցնելուց, որովհետև այդ պահին, բոլորով աշխատում էինք մեր խմբին անվտանգ հասցնելու գետի հակառակ ափ:
Սկաուտը միշտ՝ Պատրաստ:
Այս նշանաբանի շնորհիվ, բոլոր սկաուտները կարողացան անցնել և պատրաստ լինելով բոլոր իրավիճակներին, սկաուտները առանց խնդրի հաղթահարեցին այս երկար արշավը, 15 կմ-ից ավել քայլեցին լեռներով ձորերով մեկ շնչով, և ինչպես միշտ, մեր խումբը պահպանեց իր ավանդույթը, սահմանելով նոր ռեկորդներ:
իսկ վերջում, հանդիպեցինք ամենագեղեցիկ տեսարանին, ոնց որ, Աստված մեզ համար այդպիսի եղանակ պարգևեր, որ այդ դժվար ճանապարհը մոռանայինք, և մեր աչքերը տեսնեին այդ գեղեցիկ վայրերը, որը եթե տունը նստած լինեինք, հաստատ որ կյանքում չէինք հանդիպի:
Շնորհակալ ենք մեր Արշավական Լեռնագնացների ակումբի ղեկավարներին, ովքեր մեր համար պատրաստեցին այս անմոռանալի արշավը:
Արշավի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ