Scout.am առցանց հարթակի վերաբերվող հարցերի դեպքում սեղմեք այստեղ
Խմբին Վերաբերյալ
4 տարեկանից սկսած ցանկացած անձ կարող է միանալ խմբին
Սկաուտական հավաքները տեղի են ունենում միայն Կիրակի օրերը՝ 11:00-ից 13:00
Իսկ մեծ ծրագրերը՝ Ճամբարներ և միջոցառումներ, լինում դասերից հետո կամ արձակորդնրեի օրերին
Խմբին անդամակցելով ծնողը վճարում է անդամավճար, որը համարվում է նվիրատվություն ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին:
Անդամավճարը վճարած երեխաները կարող են մասնակցել սկաուտական խմբի ծրագրերին արտոնյալ պայմաններով, վճարելով ջնջին մասնակցության վճար:
Վճարովի ծրագրերի մասնակցությունը ըստ ծնողի ցանկության է:
Այդպիսով, երեխան կարող է սկաուտական հավաքները նվիրելով ամսական 5000 դրամ անդամակցության համար, իսկ ըստ ցանկության կարող է նույնպես մասնակցել արշավների, բանակումների և այցելությունների:
Պատրաստել, ինքնավստահ, բազմակողմանի զարգացած, կարգապահ, աշխույժ, պիտանի և առաջնորդ սերունդ
ծանոթացեք ավելին՝ Գործունեություն էջում
Ճամբարների վերաբերյալ
10 տարերկանից բարձր խմբի անդամները
Ճամբարները կազմակերպվում են արձակուրդներին և կամ Ուրբաթ, Շաբաթ և կիրակի օրերին
Խմբի անդամակցություն վճարած երեխաները կարող են մասնակցել խմբի կազմակերպած բանակումներին՝ ճամբարներին, որին մասնակցելու արժեքը կլինի մատչելի և կախված բանակումի տևողությունից, տեղանքից և եղանակից (օրինակ՝ ամառային կամ ձմեռային ճամբարներ): Ընդհանուր ծախսերի մի մասը կվճարի ԱՐԱԼԵԶ կազմակերպությունը, իսկ մնացած մասը՝ ծնողը:
Օրինակ միօրյա անտառային բանակումի ծախսը կլինի 5000 դրամ, եռօրյա բանակումը 15-ից 20 հազար և այլն
Մեր գլխավոր ճամբարը գտնվում է Սևանում, բայց խումբը իրականացնում է բանակումներ՝ ճամբարներ այլ վայրերում
Պայմանները
Խմբի անդամներին տրամադրվում է ամբողջական հազմագեստն, որի ինքնարժեքի մի մասը նվիրում է ծնողը իսկ մնացածը մեր գլխավոր հովանավոր կազմակերպությունը:
Խմբի ծրագրերից 4 անգամ բացակայելու դեպքում անդամը հեռացվում է
Կիրակնօրյա հավաքները, ազգային տոնակատարությունների մասնակցությունները, Հատուկ նշանակություն ունեցող ծրագրեր, ճամբարները և արշավները
Այն ընտանիքները ովքեր ունեն սոցիալական ծանր վիճակ հաստատված սոց. նախարարություն ից, կարող են մասնակցել խմբի ծրագրերին անվճար: (Անվճարունակն երեխաների քանակը սահմանված է խմբի կարողություններից ելնելով)
Ծրագրերին վերաբերյալ
Ծրագրերին՝ Ճամբարներ և արշավներ, կարող են գրանցվել միայն սկաուտական խմբի անդամները
Արշավներ, Լեռնագնացություններ, Ճամբարներ, արտադպրոցական դասընթացներ, Հայրենասիրական ծրագրեր, և այլն
Միան ծնողաց խմբի անդամները կարող են մասնակցել հատուկ ծրագրերին, իսկ ծնողաց խմբին կարող են մասնակցել բոլոր խմբի անդամներին ծնողները
Խմբի անդամակցություն վճարած երեխաները կարող են մասնակցել խմբի կազմակերպած ծրագրերին օրինակ՝ արշավ, այլեցություն և այլն, որին մասնակցելու արժեքը կլինի մատչելի և կախված ծրագրի տեսակից, տեղանքից և եղանակից (օրինակ՝ ամառային կամ ձմեռային արշավներ): Ընդհանուր ծախսերի մի մասը կվճարի ԱՐԱԼԵԶ կազմակերպությունը, իսկ մնացած մասը՝ ծնողը:
Օրինակ արշավ դեպի հատիս Լեռ կարող է լինի 2000 դրամ
Ծանոթացեք խմբի գործունեությանը և նպատակներին սեղմելով այստեղ