Դեկտեմբեր 2023
Ինչպե՞ս անցավ մեր Դեկտեմբեր ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Դեկտեմբեր 3 | Նախատոնական
Դեկտեմբեր ամիսը սկաուտները դիմավորեցին պատրաստվելով ամանորին՝ խմբի բոլոր անդամները միասին զարդարեցին տոնածառը և մեծերը՝ Սկաուտները, Վաշտապետի հետ քննարկեցին և պլանավորեցին 2024թ.-ի սկաուտական խմբի ծրագրերը:
Դեկտեմբեր 10 | Արշավ
Լեռնագնացների ակումբի ամսվա հերթական արշավը կազմակերպվել էր դեպի Երանոսի գագաթը, որին հասնելու համար սկաուտները քայլեցին 17 կմ և բարձրացան 1824մ բարձություն։
Դեկտեմբերի 17 | ԱԲԿ
ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթական ծրագրի շրջանակներում, սկաուտները կիրակի օրը սովորեցին կավագործություն: Խմբապետ՝ Սյուզաննա Պետրոսյանը, պատրասեց վարպետաց դասընթացը, որի ընթացքում բոլոր մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիք և փորձառություն:
Դասընթացի ավարտին, սկաուտները մեկնարկեցին «Նվիրիր Հույս» Ծրագրի նախապատրաստական աշխատնքները:
Դկետեմբեր 24 | Ամանորյա Հավաք
Սկաուտները դեկտեմբերի 7-ից ի վեր, ամեն օր հավաքվում էին Արալեզ Կետնրոնում իրականացնելու ««Նվիրիր Հույս» Ծրագրի կամավորական աշխատանքները, իսկ կիրակի՝ դեկտեմբերի 24-ին, բոլոր սկաուտների համար կազմակերպվել էր ամանորյա խնջույք-հավաք, որտեղ ձմեռ պապիկը փոքրիկներին՝ Գայլիկներին և Արծվիկներին բաժանեց նոր տարվա նվերներ՝ բանաստեղծություններ լսեցինք, երգեցինք, պարեցինք և ուրախ տրամադրությամբ մեր սկաուտական մեծ ընտանիքով նշեցինք գալիք նոր տարին:
Դեկտեմբեր 25-ից 31 | Նվիրր Հույս
Երբ ՀՀ-ում երիտասարդների մեծամասնությունը վայելում էին ամանորյա արձակուրդները, ապա Սկաուտները 6 օրվա ընթացքում այցելեցին Հայաստանի 10 մարզեր, որտեղ ապաստան էին գտել մեր Արցախի հայրենակիցները:
Ծրագրի նպատակն է հույս նվիրել մեր Արցախի երեխաներին, որ ամանորը դիմավորելիս մի փոքր հույսով լցված լինեն գալիք տարվա վերաբերյալ:
Դեկետմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տանը, որն ի դեպ մեր սկաուտական խմբի ծննդավայրն է, կազմակերպվեց ամանորյա խնջույք՝ 350 երեխաների համար:
Հրապարակումն ընթերցվել է 78 անգամ: