Երկօրյա Արշավ (գիշերակացով)
Երանի նրանց, ովքեր արժանացան մասնակցելու այս արշավին:
Այս արշավը յուրահատուկ էր, և այդ պատճառով մասնակցության պայմանը նույնպես:
Արշավին մասնակցելու համար, յուրաքանչյուր սկաուտ պարտադիր պետք է ձեռք բերեր Առաջին Կարգ սկաուտական աստիճանավորումը, որի համար պետք է նաև սովորեր բազմաթիվ ողջ մնալու արվեստի՝ գոյատևման, գիտելիքներ, քանի որ արշավելու և գիշերելու էինք քարանձավում՝ արշավել ենք երկու օրով: Հետևաբար, անմոռանալի՝ գիշերակացով, երկօրյա արշավին մասնակցել ցանկացող սկաուտնրն ամբողջ ամիսը տրամադրեցին սահմանված դասերը սովորելուն և քննությունները հանձնելուն, և միայն նրանք կարողացան գրանցվել և մասնակցել արշավին:
Արշավը մեկնարկվեց շաբաթ առավոտյան՝ նոյեմբերի 11-ին, բոլոր Առաջին Կարգ հանդիսացող սկաուտները հավաքվեցին Արալեզի կենտրոնում, ուր ստուգվեցին նրանց անհրաժեշտ պարագաների առկայությունը, որից հետո ստացան վերջին հրահանգավորումները պատասխանատուների կողմից և շարժվեցին դեպի Քասաղի կիրճ:
Առաջին կայանը Օհանավանքն էր, ուր ծանոթացանք վանքի հարուստ պատմությանը, այցելեցինք վանքի ներքևում գտնվող մեծ քարանձավը, մոմ վառեիցնք և տերունական աղոթքն աղոթելով ուսապարկերն ուսերներիս շարժվեցինք դեպի Քասաղի կիրճ:
Սկզբում ամեն ինչ հեշտ էր թվում, սկաուտները իջնում էին դեպի կիրճը՝ չհաշված ծանր ուսապարկերը, ճանապարհը հեշտ էր, սկաուտները մի շարքով շարժվում էին հետևելով առաջնորդներին՝ հաճախ երգելով և սկաուտական կանչեր արտասանելով:
Երբ մոտենում էինք կիրճի ամենացածր կետին, լսվում էր գետի ձայնը, և մի պահ սկաուտները կանգնեցին, առանց ձայնի, լսելու բնության գեղեցիկ երաժշտությունը՝ քամին, ծառերի տերևների շշնջյունը, գետի ձայնը…
Արշավեցինք գետի ուղղությամբ, ճանապարհին ստիպված էինք հաճախ հաղթահարել խոչընդոտների՝ գետանցում կատարելով և բարձր ժայռեր մագլցելով, ավագ սկաուտները փոքր սկաուտներին օգնում էին, և իրար հետ միասին յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելով շարժվում էինք առաջ:
Հեռվում՝ ժայռերի մեջ, երևում էին բազմաթիվ քարանձավներ, և երբ հասանք մեր նախատեսված քարանձավներին, սկաուտները մի պահ կանգնեցին, ապշած այդ հրաշալի գեղեցկության, և իհարկե, դրանց բարձր դիրքում գտնվելու վրա, որովհետև, սկաուտներս պետք է բարձրանայինք կիրճի մյուս կողմի բարձունքը, որ հասնեինք այդ քարանձավներին՝ հաշվի առնելով մեր ծանր ուսապարկերն ու վրանները:
Սկաուտներս հավաքեցինք մեր ուժերը, և շարժվեցինք դեպի քարանձավներ, և երբ հասանք, բոլոր սկաուտներս ոգևորված ուզում էինք ուսումնասիրել այդ քարանձավները, բայց մեր պատասխատանուները մեզանից պահանջեցին չմտնել, որովհետև պատասխանատուները ցանկանում էին նախկան մեր մտնելը ստուգել անվտանգությունն ու վայրի կենդանիների առկայությունը, ի վերջո, այդ տարածաշրջանում առկա են արջեր և այլ վտանգավոր վայրի կենդանիներ:
Երբ պատասխանատուները հաստատեցին քարանձավների անվտանգությունը, մենք մտանք և սկսեցինք ուսումնասիրել՝ պատկերացնելով, թե ոնց են մեր նախնիներն ապրել և իրենց կենցաղը կազմակերպել այդ քարանձավներում, և վերջում, սկաուտներս բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը հավաքում էր փայտ խարույկ պատրաստելու և գիշերային հերթապահությունն ապահովելու համար, իսկ մյուս խումբը մաքրում էր քարանձավը և պատրաստում վրանները, որոնց մեջ պետք է գիշերեինք:
Բոլոր գործերն ավարտելով, սկաուտները նստեցին խարույկի շուրջ, և ճաշեցինք, իսկ երբ մութն ընկավ, բոլոր սկաուտները մտան վրանների մեջ՝ հանգաստանլու և քնելու, որովհետև երկրորդ օրը կրկին երկար ճանապարհ պետք է արշավեինք: Գիշերային հերթապահությունն ապահովեցին խմբի ավագները՝ ամբողջ գիշեր հերթափոխով պահպանում էին մեր անվտանգությունն ու խաղաղ քունը:
Երկորդ օրը՝ առավոտ շուտ, արթնացանք, նախաճաշեցինք, վրանները հավաքեցինք և քարանձավը մաքրեցինք, այնպես, որ մեր հետևից ոչ մի հետք չթողնենք:
Բոլորով սկսեցինք արշավել դեպի Սաղմոսավանք, և երկար քայլելուց՝ արշավելուց, հետո հասանք մեր վերջնական կայանին՝ Սաղմոսավանք: Սկաուտները ուսումնասիրեցին վանքի բոլոր անկյունները, պատմական բազմաթիվ խաչքարերը՝ հատկապես ասեղնագործված: Տերունական աղոթքով, շնորհակալություն հայտնեցինք Աստծուն մեզ անվտանգ արշավ պարգևելու համար։ Վերջում՝ եկեղեցու բակում, բոլորս իրար հետ հաց կերանք և շարժվեցինք դեպի Երևան:
Այս արշավն այնքան տպավորիչ էր, որ բոլոր սկաուտներն արշավի ընթացքում քննարկում էին, որ այսուհետ մեր բանակումները միացնենք արշավներին, այդպիսով մեր յուրաքանչյուր բանակում կլինի նոր և հետաքրքիր վայրում՝ խմբի պատասխանատուները մեր առաջարկը ընդունեցին և այսուհետ բոլոր մեր բանակումները լինելու են տարբեր վայրերում, բնության գրկում՝ իսկական սկաուտական բանակում:
Շնորհակալ ենք մեր Լեռնագնացների ակումբի անդամներին՝ մեզ համար այս անմոռանալի արշավը կազմակերպելու համար:
Սաղմոսավանքի և Օհանավանքի մասին կհրապարակենք շուտով…