Back
Սկաուտությունը Հայաստանում 16 Տարի

Սկաուտությունը Հայաստանում 16 Տարի

Արալեզ սկաուտական խմբի Մեդիա թիմը սկսել է «16 հաղորդաշար»-ը, որն իրենից ներկայացնում է 16 հրապարակումներ, որոնցում ամփոփվելու է սկաուտության 16 տարվա գործունեությունը Հայաստանում։ Հաղորդաշարի շրջանակներում տեղի կունենան հարցազրույցներ սկաուտների և նրանց ծնողների հետ, ինչպես նաև պատասխանատուների և ղեկավարի հետ, բացի այդ կհրապարակվեն գործունեությունը նկարագրող լուսանկարներ, տեսանյութեր, որոնք մինչ այսօր ոչ մի տեղ չեն հրապարակվել։

Փառքի ուղի

ՈՒնենալով ստեղծարար միտք և միևնույն ժամանակ լինելով աշխատասեր, Արեգ Ադուրյանը հասցնում էր համատեղել ամեն բան։ Սկաուտական խմբում լեռնագնացների և խմբագրական խմբերի ակտիվ անդամ էր՝ լուսանկարիչ, դիզայներ, երբեմն էլ գրող։ Բաց չէր թողնում արշավները, գրական երեկոները և այն բոլոր բարեգործական միջոցառումները, ուր օգնության կարիք կար։ Հասցնում էր նաև հաճախել Փողերախմբի փորձերին և նվագում էր ծնծղա։

Վերելք Հատիս լեռ

Հատիսի գագաթին ծածանվեց այն դրոշը, որն Արեգ Ադուրյանը ծածանում էր իր հաղթահարած գագաթներին։ Արեգն այն եզակիներից էր, ով սիրում էր լեռները, գրքերը և գեղեցիկն անմահացնելը։

Վազգեն Սարգսյանի քայլերով

Պատմության շունչը և Սպարապետի ներկայությունը զգալուց, բնության գեղեցկությունը վայելելուց հետո՝ լցված դրական էներգիայով, վերադարձանք Երևան։

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին