Վերելք Հատիս լեռ
Արեգ Ադուրյան՝ միշտ մեր սրտերում․․․
Փետրվարի 26-ին Արալեզ սկաուտներից մի խմբակ իրականացրեց արշավ դեպի Հատիսի գագաթ՝ ի հիշատակ մեր սկաուտ Արեգ Ադուրյանի։ Հատիսի գագաթին ծածանվեց այն դրոշը, որն Արեգը ծածանում էր իր հաղթահարած գագաթներին։ Արեգն այն եզակիներից էր, ով սիրում էր լեռները, գրքերը և գեղեցիկն անմահացնելը։
Արեգ Արտակի Ադուրյանը ծնվել է 2000թ․օգոստոսի 14-ին, Երևան քաղաքում։ Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին, Այգեհովիտի համար մղվող մարտերում:
Արեգն ամեն օր ծագող արևն է, ով միշտ ներկա է․․․