Արալեզի սկաուտներ
- Խմբագիր՝ Սյուզաննա Պետրոսյան
- Ամսաթիվ 5 Սեպտեմբերի, 2022
«Արալեզ» Բարեգործական ՀԿ-ի Հայաստանի Սկաուտական Խումբը մանկապատանեկան, ոչ քաղաքական երկսեռ շարժում է, որին կարող են միանալ 4 տարեկանից սկսած։
Սույն ծրագրի ԱՐԱԼԵԶ հիմնադիրները 15 տարի շարունակ գործել են ՀՀ-ում այլ խմբի անվան տակ՝ իրականացնելով բազմաթիվ սկաուտական ճամբարներ, արշավներ և ազգանվեր ծրագրեր:
Սկաուտական հավաքներն անցկացվում են ամբողջ տարի՝ կիրակի օրերին, որի ժամանակ երեխաները ձեռք են բերում տարբեր գիտելիքներ, ինչպես նաև սովորում ազգի և հայրենիքի կողքին լինել բոլոր ժամանակներում՝ առանց որևէ շահույթ ակնկալելու: Ամեն հավաքի օրակարգը կազմվում է հիմնված լինելով հատուկ գիտելիքի վրա։
«ԱՐԱԼԵԶ» ՀԿ-ն և իր սկաուտական շարժումը չեն իրականացնում որևէ կուսակցական կամ քաղաքական ծրագրեր, այդ թվում նաև աղանդավորական կամ մեր առաքելական եկեղեցուն դեմ ծրագրեր:
Հավաքներն ընթանում են ակտիվ խաղերով և վարժություններով՝ տարբեր գիտելիքների փոխանցումով և նոր փորձությունների ձեռք բերումով։ Հավաքները սկսվում և ավարտվում են դրոշի արարողությամբ:
Անդամները՝ սկաուտները, հավաքվում են կիրակի օրերին՝ ժ. 10:30-13:00 (հավաքները չեն խանգարում դպրոցի դասերին): Նրանք ունեն հագեցած հատուկ օրակարգ, որը նպաստում է պատասխանատու, ինքնավստահ, ակտիվ, զարգացած և հայրենասեր մեծանալուն:
Տարվա ընթացքում Սկաուտները կազմակերպում են բազմաթիվ վրանային ճամբարներ, արշավներ և Ողջ մնալու արվեստի հատուկ ծրագրեր և ճամբարներ:
Մասնակիցները բաժանվում են տարիքային խմբերի, որտեղ բոլոր ծրագրերը մշակված են համապատասխան տարիքային խմբի։ Բոլոր տարիքային խմբերում էլ անդամները՝ սկաուտները, ոչ ֆորմալ կրթության ծրագրի շնորհիվ՝ Բեյջերի (Կրծքանշանների), յուրաքանչյուր Կիրակի նոր գիտելիք են ստանում՝ բազմաթիվ ոլորտներից։
Արալեզի Սկաուտական խմբի նպատակն է հատուկ ծրագրերի միջոցով պատրաստել ապագա ղեկավարներ մեր երկրի համար, ըստ որի երեխաներն ու երեիտասարդները ստանում են այնպիսի գիտելիքներ և պատրաստություն, որոնք նպաստում են դառնալ հայրենասեր, ազգասեր, խիզախ և ազգային արժեքներով առաջնորդվող հայրենիքի ապագա առաջնորդներ: