
Նոյեմբերը Զինված ուժերի տոնացույցում
ՀՀ զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օրը, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ռազմական բժիշկի օր։
Հետախուզական զորքերի օրը տոն է Հայաստանում, որը նշվում է նոյեմբերի 5-ին: Հայաստանի Զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումն ավարտվել է 1992 թվականին։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր։

Սկաուտներս հետախույզի օրը նշում ենք, հիշելով մեր ավագ եղբայր Արսենին, ում «смертник» էինք կոչում՝ իր խիզախության համար։ Արսեն Բեգլարյանը (Մամիկոնյանը) մասնակցել է քառօրյա պատերազմին՝ 2016թ․-ին, հերոսացել 2020թ․՝ իր կյանքը զոհաբերելով հանուն Հայրենիքի փրկության։ Արսենը ծնվել է 1986 թ․ հոկտեմբերի 15-ին Երևանում։ Նրան ոգեշնչում և ուրախացնում էր Ամեն ինչը։ Բոլորին օգնելը։ Ժամանակը սիրում էր անցկացնել Ընկերների և բոլորի հետ։ ՈՒներ սիրած էակ ու շատ երազանքներ։ Նրան հիշում ենք ուժեղ, բարի, հավատարիմ, ընկերասեր, հասնող և խորհրդատու մարդ։ Փոքր տարիքից երազում էր դառնալ ամերիկյան զինվորների նման զինվոր։ Յուրահատուկ էր իր ընկերասիրությամբ և բարությամբ։ Վերջին զրույցը
եղել է հոկտեմբերի 25-ին․ «Մա՛մ, որ հանկարծ 1 օր չզանգեմ, չմտածես, շատ հոգնած եմ»։ Վերջին հերոսական մարտը հոկտեմբերի 25-ին Ջաբրաիլում, ապա՝ Զանգելանում։ Գիշերը գործողության ժամանակ վիրավորվել և այնտեղ էլ անմահացել է։
Նոյեմբերի 17-ը Հայաստանում նշվում է որպես ռազմական բժշկի օր: 1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հոսպիտալի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում: Այդ օրվանից ի վեր, նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված Ուժերում նշվում է որպես Ռազմա-բժշկական աշխատակիցների օր:
Սկաուտներս Ռազմա-բժշկական աշխատակիցների օրը նշում ենք, հիշելով մեր ավագ եղբայր Արեգին, ով հնարավորություն ունենալով փրկվելու, մնացել էր ընկերների կողքին՝ նրանց հետ մարտնչելով մինչև վերջ։
Արեգ Ադուրյանը ծնվել է 2000թ․ օգոստոսի 14-ին Երևանում։ Արեգն ոգեշնչված էր լեռներով, հայրենասեր էր, տաղանդավոր, հասցնում էր միաժամանակ լինել լավագույնը և՛ սկաուտական խմբում, և՛ սկաուտական հանձնախմբերում՝ խմբագրական խմբում, գրքերի հանձնախմբում, փողերախմբում։ Ընկերասեր և հոգատար լինելով, աշխատում էր նաև սկաուտական խմբի փոքրիկների հետ։ Խելացի և նպատակասլաց անձ էր, ով հասնում էր բոլոր նպատակակետերին, սիրում էր լեռները, մնաց բարձունքում։
Նրան հիշում ենք պայծառ, խինդով լի, ընկերասեր ու հայրենասեր՝ միշտ պատրաստ աջակցելու։
Վերջին խոսքը հոկտեմբերի 18-ին էր․ «Գնում ենք, հեռու ենք…»։
Փրկել էր հրամանատարի կյանքը, Արեգը
Բուժակ էր։ Նրա վերջին մարտը 2020 թ․ հոկտեմբերի 19-ին էր՝ Այգեհովիտում։ Արեգ Արտակի Ադուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» 2-րդ աստիճանի շքանշանով։

Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան,
Նրանք ավելի բարձրում մնացին,
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան,
Ու մռմուռ քսվեց մեր բաժին հացին ….
Բացական չենք դնելու, նրանք միշտ ներկա են․․․
Հրապարակումն ընթերցվել է 6 անգամ:
Tag:Scouting, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ, Տոներ



