
Անտառային հրդեհներ
Անտառային հրդեհները դրանք կրակի տարերայնորեն տարածումն է անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից (ծխախոտից կամ ապակուց, որը կատարում է ոսպնյակի դեր)։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։
Սկաուտներս գիտենք, թե ինչպես խուսափել հրդեհներից և չվնասել մեր շրջակա միջավայրը, ըստ որի հորդորում ենք մեր ավագներին, որ ուշադիր լինեն, ովքեր գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար վնասում են ոչ միայն իրենց շրջական, այլև մեր մոլորակը, մեր երկիրը։ Սկաուտներս ստանում ենք բազմակողմանի կրթություն՝ ունենք ԱԲԿ՝ արտադպրոցական բազմակողմանի կրթություն, դասեր սկաուտական հավաքներից բացի, որի շրջանակներում էլ սովորում ենք Խարույկ վառելու տեսակներն ու հրդեհային անվտանգության կանոնները։

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Այս օրերին մեր երկրի տարբեր մարզերում պայքարում են տարածվող հրդեհի դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ՝ շնորհակալ ենք նրանց անձնազոհ աշխատանքի համար։
Անտառային հրդեհները ոչ միայն ոչնչացնում են անտառները, կենդանական աշխարհը և տարիներով ձևավորված էկոհամակարգերը, այլ նաև լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար։ Դրանք հաճախ առաջանում են մարդու անզգուշությունից՝ բաց թողած կրակից, աղբի այրումից, վառարանների կամ մեքենաների կայծերից, ինչպես նաև երկարատև երաշտից ու բարձր ջերմաստիճանից։
Եկեք բոլորս ավելի ուշադիր լինենք բնության մեջ, պահենք հակահրդեհային կանոնները և հարգենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր այսօր իրենց ուժերի գերլարումով պաշտպանում են մեր երկիրը։
Նշենք, որ հրապարակված լուսանկարներն արված են մեր նախագահ Սարօ Թաթյոսի կողմից, ով այս պահին իր թիմով իրականացնում է ՀՀ Զբոսաշրջության զարգացման ամենամեծ ծրագիրը, որը վստահվել է ՀՀ ԷՆ ԶԿ-ի կողմից։
Հրապարակումն ընթերցվել է 7 անգամ:



