Նոյեմբերի 9-ը ազգի հուսալքության օրը
Նոյեմբերի 9-ը` ինչպես Ապրիլ 24-ը, ոչ մի մաքուր Հայ երբեք չի մոռանալու։ Ապրիլ 24-ը՝ 1915թ.-ից ի վեր, Հայ ազգը ցավով հիշում է, սակայն նոյեմբերի 9-ին Հայ ազգը հուսալքվեց:
44 օր շարունակ՝ սեպտեմբերի 27-ից սկսած, Հայ ազգը՝ Հայաստանաբնակ և սփյուռք, դարձավ մեկ բռունցք՝ հավատով և հույսով լցված, հարբած վաղվա հաղթանակով․ մանուկ, տարեց, թե երիտասարդ, գործում էին հաղթանակի համար՝ լինի առաջնագծում, թե թիկունքում: Նոյեմբերի 9-ի գիշեր 10-ի լուսադեմ, ով արթուն էր ապրեց ամենացավոտ զգացումը՝ Հայրենիքից մի մասի կորուստը, իսկ ով քնած էր, արթնացավ տեսնելով տխուր, հուսալքված, ապշած ժողովրդի:
Մեր խմբի ավագները՝ մեծ սկաուտները, բոլորը մեկնել էին առաջնագիծ՝ որպես ծառայող կամ կամավոր, իսկնպատերազմի 44 օրերին ամեն օր, մեր խումբը աղոթում էր նրանց հաղթանակի և առողջ վերադարձի համար, ցավոք ոչ բոլորը տուն վերադարձան՝ մեր սկաուտներից երեքը հերոսաբար ընկան կռվի դաշտում՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր անկախությանը և խաղաղությանը:
Նրանք արժանացան ամենաբարձր պատվին՝ կյանքը չխնայելով պաշտպանել Հայրենիքը, ինչը՝ Հայրենիքի պաշտպանությունը, Հայ ազգից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է:
Արեգ Ադուրյանը, Արման Ջաղարյանը և Արսեն Բեգլարյանը հավերժ անմահացան․
Մահ իմացեալ անմահայություն է
Եղիշե պատմիչը՝ Ավարարայի ճակատամարտից
Ասում են հույսը ամենավերջում է մեռնում, բայց մենք Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ շատանա՜նք: Եվ մեր ազգը շուտով պետք է սգի շորերը հանի և հագնի ազգային պայքարի հագուստը՝ համազգեստը, քանի որ Սուգը հավերժ է, եթե Պայքար չկա
Ցավոտ օր է այսօր՝ ազգիս համար, բայց ես, հավատում եմ, որ կրկին մեր ազգային պարերը կպարենք ազատ անկախ Արցախում, և այդ օրը, մեր հերոս տղերքը կննջեն հանգիստ: Այդ օրվան հասնելու համար ազգովի պետք է կրկին համախմբվենք և պատրաստվենք, որովհետև՝
Իրականում ոչինչ չի փոխվել՝ թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջից փախչում էր, մենք էլ նույն մենք ենք
Սպարապետ Վազգեն Սարգսյան