
Սկաուտն ու գերանը

Սկաուտության հիմնադրությունից ի վեր, գերանը սկաուտից անբաժան իր է, երբ սկաուտության հիմնադիր՝ Լորդ Ռոբերտ Բեյդըն Փաուելը գրեց և սկիզբ դրեց համաշխարհային սկաուտության շարժամնը, իր առաջին գրքում «Սկաուտությունը տղաների համար» սկաուտի պատկերները նկարելուց միշտ սկաուտին նկարել է և իր ձեռքին գերանը:
Երբ ԲՓ-ն՝ Բեյդըն Փաուելը մշակեց սկաուտության առաջին գիրքը, խորհուրդ տվեց, որ սկաուտները պետք է կրեն ուժեղ փայտիկ՝ գերան, որի երկարությունը պետք է լինի մինչև սկաուտի գիթը, և գրքում թվարկում էր գերանի կիրառությունը:
Եթե հնարավորություն ունեք, դուք ինքներդ պատրաստեք Ձեր գերանը
Բ.Փ.

Սկաուտի նշանաբանն է՝ Միշտ Պատրաստ, իսկ գերանը օգնում է սկաուտներին պատրաստվել տարբեր իրավիճակները:

Գերանի օգտագոծումը արտարոց դեպքերի ժամանակ՝
- Արշավի ընթացքում, եթե սկաուտներից մեկի առողջությունը վատանա, ապա երկու սկաուտ կարող են իրենց գերաններոով պատրաստել պատկարակ
- Սկաուտը կարող է գերանի օգնությամբ պատրաստել ժամանակավոր ապաստան
- Սկաուտը կարող է գերանի և ֆուլյարի համատեղելիությամբ, պատրաստել դրոշակ, և այդ դրոշակի շնորհիվ օգնություն խնդրել կամ դրոշակի միջոցով մորզեյի կոդերով հաղորդակցվել հեռվում գտնվող անցանց հետ
- Գերանը շատ օգտակար է թփերի հրդեհները մարելու համար
- Երկու կամ երեք սկաուտ, կարող են գերանը բռնելով անցնել գետ
- Խելագար շանը կանգնեցնելու համար գավազանը խաչաձև պահեք ձեր առջև և ուղղեք այն կենդանուն, ինչպես ցույց է տրված նկարում:
- Գերանները բրնելով, գիշերային արշավիների ընթացքում մթության մեջ մի շարքով քայլել խուսափելու համար կորելուց
- Երբ ինչ-որ մեկն ընկնում է սառույցի միջով, նետեք նրան ձեր գավազանը, որպեսզի նա կարողանա այն պատկերի նման բռնել, մինչև որ կարողանաք պարան վերցնել և դուրս հանել նրան:
- Խոչընթոդներ հաղթահառել՝ ցանկապատ, բարձր գարեր և այլն
- Օձ կապի շնորհիվ, սկաուտների գերանները իրար միացնելով պատրաստվում է դրոշակի բարձր ցող
- Գերանները կարող ենք իրար միացնել և դրանց վրա կախել կացսան խարույկի վրա ճաշ պատրաստելու համար
- Գերանի միջոցով կարող ենք մոտավոր հեռավորություն չափել
- Սկաուտները կարող են բարձր պատ բարձրանալ գերանի միջոցով ինչպես նկարում պատկերվել է
և շատ ավելին, օրինակ՝ ինքնապաշտպանությոն, նավաշինություն, լեռնագնացություն և այլն…











