Հոկտեմբեր 2023
Ինչպե՞ս անցավ մեր Հոկտեմբեր ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով:
Հոկտեմբերի 1-ին կիրակի՝ 01/10/2023
Առաջին կիրակին սկսեցինք զրուցելով տեղեկատվական պատերազմից և անտվանգության կանոններից: Ծանոթացանք առցանց ներկայիս մեր հաշիվների անվտանգության պահպանման կարգավորումներին, պահպանելով մեր տվյալների գաղտնիությունը: Նաև սովորեցինք ռազմական իրավիճակների ընթացքում, որ տվյալներն են ռազմական գաղտնիք պարունակում և որ նյութերն են արգելվում սոցիալական ցանցերում հրապարակել․ նաև սեփական հեռախոսում պահպանելու նպատակով արգելված՝ գաղտնիություն պարունակում լուսանկարներ նկարելը, ինչպիսիք են՝ զորքերի տեղաշարժը, առաջնագծի տվյալները և այլն:
Մինչ խմբի մեծերը՝ սկաուտները և արենուշները զրուցում էին տեղեկատվական պատերազմից և անվտանգությունից, գայլիկներն ու արծվիկները՝ մեր խմբի փոքրիկները, բուսաբանական այգում վայելում էին իրենց կիրակնօրյա հավաքը:
Երեխաները վայելեցին բուսաբանական այգու մաքուր օդն ու գեղեցկությունը, մասնակցեցին քիմիական փորձարկումների:
Երեխաներն ունեցամ հետաքրքիր և ակտիվ օր:
Հոկտեմբերի 2-րդ կիրակի՝ 08/10/2023
Երկրորդ կիրակին Ռազմարվեստի կիրակին էր, որտեղ սովորեցինք մարտավարություն: Խմբի ավագ ռազմավար Դավիթ Իսպիրյանը համբերությամբ մեզ սովորեցրեց ինչպես ուսումնական զենքով շարժվել և դիրքավորվել:
Հոկտեմբերի 3-րդ կիրակի՝ 15/10/2023
Արշավեցինք, այն էլ ինչ արշավ էր…
Խմբի մեծերս՝ սկաուտներն ու արենուշները, արշավեցինք դեպի Ազատի ջրամբար՝ Գառնու ձորով, իսկ արշավի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված հղումով:
Խմբի փոքրերը՝ գայլիկներն ու արծվիկները, ԱԲԿ ծրագրի շնորհիվ, այցելեցին ձիարշավարան և սովորեցին ձիավարության կրծքանշանը, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված հղումով:
Հոկտեմբերի 4-րդ կիրակի՝ 22/10/2023
Այս կիրակի, ամբողջ խմբով պատրաստվում ենք գալիք սկաուտական երդման արարողությանը, որի համար պետք է, որ սկաուտները տիրապետեն սկաուտական գիտելիքներին և ձեռք բերեն Սկաուտական Առաջին Կարգի նշանը: Այդ պատճառով, ԱԲԿ ծրագիրը տեղի ունեցավ, որտեղ սկաուտները սովորեցին Եղանակային աղետները, ինչը նաև մեզ պետք է գալու նոյեմբեր ամսին նախատեսված Երկօրյա արշավին, որտեղ սկաուտներն ու արենուշները ունենալու են երկօրյա գիշերակացով արշավ: Խմբի վաշտապետ՝ Սարօ Թաթյոսը, խմբի անդամներին սովորեցրեց Եղանակային աղետների անվտանգության կանոնները, և թե ինչպես կարող ենք գուշակել եղանակային տեսությունը տվյալ հատվածում, ուսումնասիրելով մթնոլորտային ճնշումը, ամպերի տեսակները և դրանց ազդեցությունը և ավելին:
Սկաուտական խմբի անդամներիս համար ամենաարժեքավոր գանձը գիտելիքն է, որն էլ սկաուտական խմբի անդամները ձեռք բերեցին հոկտեմբերի 22-ին։ Մինչ փոքրերը՝ մտքի և մարմնի ճկունությունը գործի դնելով, գտան համեղ գանձերը, մեծերս յուրացրեցինք ձեռք բերած գիտելիքները՝ հաջողությամբ հանձնելով քննությունները։
Հոկտեմբերի 5-րդ կիրակի՝ 29/10/2023
Այս կիրակի խմբի փոքրիկների՝ գայլիկենրի և արծվիկների, համար կազմակերպված էր միօրյա բանակում՝ գիշերակացով Արալեզ Կենտրոնում: Նրանք ունեցան ակտիվ հայտագրերով՝ խաղերով, հագեցած օր, իսկ գիշերը խմբով միասին պատրաստեցին համեղ ընթրիք, որից հետո շարունակեցին ժամացային գիշերային հայտագիրը:
Երկրորդ օր ՝զարթնումից հետո, առավոտյան մարմնամարզությունից հետո, մինչ գայլիկներից մի մասը պատրաստում էր նախաճաշը, մյուս մասը՝ հավաքում և կարգի էր բերում «բանակավայր»-ը: Նախաճաշից հետո խումբն անցավ իր մեծ խաղին՝ ուրախ մրցակցություն, խելքի և մտքի ճկունություն։ Գայլիկներն ու արծվիկները տուն գնացին ինքնուրույնություն ձեռք բերած և ամսվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամրապնդած։
Խբի մեծերը՝ սկաուտներն ու արենուշները, քննարկեցին ծրագիր, որով ուրախացնելու են Արցախից բռնի տեղահանված մեր փոքրիկ քույրերին և եղբայրներին։ Բաժանվեցին թիմերի, և ծրագիրը պլանավորեցին ըստ տարիքային խմբերի։ Նրանք սովորեցին ոչ միայն ծրագիր կազմել հանուն բարության, այլև միասնական աշխատանքի շնորհիվ ամրացավ նրանց ընկերությունը։