ԱՐԱԼԵԶ Սկաուտական խմբի անդամների երդմնակալության արարողությունը ամենաշատ սպասված ծրագիրն է սկաուտների համար, ովքեր բոլորի՝ սկաուտների, ծնողների և հյուրերի ներկայությամբ պաշտոնապես դառնում են սկաուտ, միանալով աշխարհում ավելի քան 50’000’000 սկաուտներին:
Սկաուտը կատարում է հետևյալ երդումը:
Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել Աստծուս, ազգիս և հայրենիքիս: Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ: Հնազանդվել հայ Սկաուտի/Արենուշի դավանանքին:
Իսկ սկաուտի դավանանքներն են՝
- Սկաուտի խոսքը նվիրական է:
- Սկաուտը հնազանդ է:
- Սկաուտը հավատարիմ և ուղղամիտ է:
- Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին:
- Սկաուտը բարեկամ է բոլորին և եղբայր բոլոր սկաուտներին:
- Սկաուտը բարեկիրթ է:
- Սկաուտը մաքուր հայերեն է խոսում բոլորի հետ և ամեն տեղ:
- Սկաուտը սիրում, պաշտպանում է կենդանիներն ու բույսերը:
- Սկաուտը միշտ զվարթ ու խանդավառ է:
- Սկաուտը աշխատասեր և կորովի է:
- Սկաուտը տնտեսող է:
- Սկաուտը մաքուր է մտքերով, խոսքով և գործով:
Սկաուտական երդման արարողությանը կարող են մասնակցել միայն այն սկաուտները ովքեր հանդիսանում են Առաջին կարգի աստիճանավորումը: