Preaload Image
Back

Ֆուլյարը և Սկաուտը

Ֆուլյարը և Սկաուտը

Երբ Սկաուտ բառը լսում ենք, միշտ պատկերանում ենք կոկիկ հագնված, համազգեստով երիտասարդ, և իր վզից կապած վզկապ, կամ ինչպես սկաուտներն են ասում Ֆուլյար:

Վզկապը` Ֆուլյարը, սկաուտի համազգեստին ամենաբնորոշ և տարբերիչ մասն է։ Այն ունի լայն կիրառություն՝ ծառայում է մեծ թվով օգտակար նպատակների, որոնցից մի քանիսը օգտագործվում են արտակարգ իրավիճակներում, այնպես որ հերթապահ սկաուտը երբեք չպետք է լինի առանց իր ֆուլյարի:

Ֆուլյարի հետ համատեղ օգտագործվում է ընկույզիկը (Ընկուզիկի շնորհիվ ֆուլյարն ունենում է հավաք տեսք, այն ֆուլյարի 2 կողմերը միացնում է իրար): 

Ֆուլյարի գույնը ցույց է տալիս աստիճանավորում՝ Սկաուտ, Գայլիկ կամ Կորյուն: Պատրաստված է հիանալի հատուկ որակի կտորից, 110 x 50 սանտիմետր չափսերի՝ ունի գերազանց տեսք, ամուր է և դիմացկուն: Լինում է տարբեր գույների և գունային համադրությունների։

1907թ.-ից ի վեր, սկաուտների համազգեստի անբաժանելի մաս է կազմում ֆուլյարը, իսկ թե ինչպես պատրաստել ֆուլյարը, ապա հետևեք լուսանկարներով ցուցադրված քայլերին: 

Ֆուլյարը ունի շատ առավելություններ՝ արտակարգ իրավիճակների, արշավների, բանակումների և առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Ձախից սկսած, կարող եք օգտագործել կապոց կամ շորեր կապելու համար, աչքի վնասված ստանալու դեպքում կապեք աչքերը, գոտիի բացակայության դեպքում կարելի է օգտագործել որպես գոտի, արյունահոսության դեպքում՝ օգտագործել արյունահոսությունը կանգնեցնելու որպես տուրնիկետ, ոտքի թաթի վնասվածքի դեպքում, ծուխով լցված տարածքից դուրս գալու համար կարող եք թռչել և ծածկել քիթն ու բերանը, ուսապարկի կամ այլ ծանր իրեր շալակելու համար:

Ֆուլյարը դարձնել որպես կապոց սնունդ կամ այլ իրեր տեղափոխելու համար

կապելով փայտի կամ ձողի վրա կարող ենք ֆուլյարը օգտագործել ազդանշան՝ նշան անելու համար 

Երկու փայտ կամ ձող իրար կապելու համար, եթե անհնար է օձի կապ անել

Գլխի վնասվածքի դեպքում կարող ենք գլուխը վիրակապել

Հրդեհի դեպքում, տուժածի ձեռքերը կապելով տեղափոխել նրան պարկած դիրքում, որ ծուխ չշնչենք

Արտակարգ իրավիճակի դեպքում, տուժողի ձեռքերը կապել և վզից կախելով տեղափոխել նրան

Ուսի վրա տեղադրելով կարող ենք օգնել սկաուտներին բարձրանալ ձեր ուսի վրայով՝ առանց համազգեստը կեղտոտելու

Իսկ մշտապես, ֆուլյարը կոկիկ կլինի մեր վիզին, խորհրդանշելով մեր սկաուտական երդումն ու կյանքը

Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին