Նոր Գիտելիքներ ԱԲԿ Ծրագրում
- Խմբագիր՝ Խմբագրական Խումբ
- Ամսաթիվ 1 Նոյեմբերի, 2023
ԱԲԿ (Արտադպրոցական Բազմակողմանի Կրթություն) ծրագրի հանձնախումբը, սկաուտներին սիրով տեղեկացնում է, որ այսուհետ հասանելի են նոր ԱԲԿ դասընթացներ Սկաուտական առցանց գիտելիքների հարթակում:
ԱԲԿ Գիտելիքների հարթակը 2012թ.-ից հանդիսանում է առաջին առցանց համապարփակ կրթության հարթակը ՀՀ-ում, որտեղ երեխաները կարող են ստանալ բազմակողմանի կրթություն: Հարթակը վերաձևակերպվեց և վերանվնանվեց Scout.am անվամբ 2021թ.-ից (Իմացեք ավելին այստեղ):
Հանձնաժողովի անդամները, պատրաստում են բազմաթիվ նոր գիտելիքների դասընթացներ, որոնք շուտով հասանելի կլինեն նաև մեր ԱԲԿ հարթակում։
Ծանոթացեք նոր ԱԲԿ ծրագրերին:
Արշավողի բեյջը բաժանված է երեք մասի, յուրաքանչյուր մաս ներկայացնում է արշավողի մակարդակը, որը հաշվարկվում է ըստ արշավների քանակի, դժվարության և ընդհանուր արշաված կմ-երի։
Արշավողի դասընթացը կազմված է համապատասխան մասնագետ մարզիչների կողմից, ովքեր ունեն տասնյակ տարիների փորձ և նվաճել են ՀՀ և այլ երկրների բարձունքները։
Դասընթացի առաջին քայլն է Ծրագրերի կառավարումը, ուր մասնակիցները սովորում են փոքր մասշտաբի ծրագրեր կազմել և իրականացնել: Դասընթացնի նպատակն է ձեռքբերել Project Management-ի հմտություններ, Առաջնորդություն և զարգացնել ինքնավստահությունը:
Դասընթացը կազմված մասնագետ մարզիչների կողմից, ովքեր ունեն մեծ փորձ Project Management-ի և ՀՀ-ում մեծ ծրագրեր և միջոցառումներ կազմակերպելու մեջ:
Այս դասընթացի ընթացքում սովորելու ենք պատրաստվել արշավների, բանակումների և հատկապես բազմօրյա արշավների:
Արշավողի դասընթացը կազմված է մասնագետ մարզիչների կողմից, ովքեր ունեն տասնյակ տարիների փորձ և նվաճել են ՀՀ և այլ երկրների բարձունքները
Այս դասընթացում, սկաուտները սովորում են, թե ինչպես պետք է խնամել ձիուն, ինչպես վարժեցնել ձիուն թամբին, ինչպես ինքներս պատրաստվենք ձիերով արշավների, և ամենակարևորը, ինչպես ձիավարել: Դասընթացը ունի տեսական և գործնական հատվածներ…
Այս դասընթացի միջոցով, սկաուտը տիրապետելու է լողալու վերաբերյալ տեսական գիտելիքին:
Սովորում ենք լողալու հիմնական վարժությունները, արտակարգ իրավիճակներում ինչպես պատրաստվել և ավելին: Տեսական քննությունը հաջողությամբ ստանալու դեպքում, սկաուտը մասնակցում է գործնական քննության, որտեղ ցուցաբերում է իր սովորածը և բավարարելով գործնական քննության պայմանները սկաուտը ստանում է այս վկայականը, ինչը թույլ կտա սկաուտին մասնակցելու ջրային բանակումների, ձկնորսության ծրագրերի և ավելին։
ԱԲԿ Ծրագրի հանձնախմբի անդամները, ունեն տասնյակ տարիների փորձառություն երեխաների դասավանդելու ողջ մնալու արվեստի, սկաուտական, և այլ մասնագիտական դասընթացներ տալու ոլորտում:
Համագործակցելով ոլորտային մասնագետների հետ, ԱԲԿ Ծրագրի հարթակը օրեցօր համալրվում է նոր և հասանելի բազմակողմանի կրթական նյութերով, ուղղված երեխաների՝ սկաուտների, բազմակողմանի զարգացմանը և ապագայում բարեկեցիկ կյանք վարելուն:
Եթե ցանկանում եք մաս կազմել և Ձեր գիտելիքներով կիսվել Սկաուտների հետ, ապա կարող եք մեզ հետ կապ հաստատել սեղմելով այստեղ։
Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…