Գայլերը Ձիերի վրա՞
Այո, ճիշտ կարդացիք, բայց ձեր իմացած գայլերը չեն, այլ մեր խմբի փոքրիկները՝ Գայլիկները:
Շատ երեխաներ ձի տեսնում կամ ձիավարում են միայն համակարգչային խաղերում, իսկ մեր Գայլիկները, կիրակի օրերն անցկացնում են ակտիվ ապրելակերպով և նաև ձիավարելով:
ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի կրթական Ծրագրի շնորհիվ, մեր խմբի Գայլիկներն անցան ձիավարության վարժությունը: Առավոտը Գայլիկները մեկնեցին դեպի Ձիարշավարան, և այնտեղ ծանոթացան ձիերին` ինչպես են խնամում այդ հոյակապ կենդանիներին, ծանոթացան նրանց պահպանման պայմաններին և առօրյա աշխատանքներին: Իմացան նաև, թե ձիավարները ինչպես են ապահովվում ձիերի առողջությունը:
Երբ Գայլիկները մտան Ձիարշավարան, ձիերը Գայլիկների նման զարմացած իրար էին նայում, իսկ ձիերի համարձակությունն ավելի էր, քան գայլիկներինը: Ձիերը մոտեցան Գայլիկներին, իսկ Գայլիկները երկար ուսումնասիրեցին ձիերին, իսկ երբ համարձակություն ձեռք բերեցին, Գայլիկները սննդով կերակրեցին ձիրեին, այդպիսով միմյանց հանդեպ վստահություն ձեռք բերեցին, այնքան, որ Գայլիկների վախը այն հսկա ձիերի հանդեպ վերացավ, և ձեռք մեկնեցին ձիերին սիրելու և շոյելու:
Պատասխանատուների համար, շատ հետաքրքիր է այն պահը, երբ երեխաները կենդանիների հետ ընկերանում են, օրինակ, երբ Գայլիկներից Նոան, մոտեցավ ձիուն, ձին նրան հեռվից ուսումնասիրեց, ապա իրար վստահելով, ձին մոտեցավ նրան, և Նոան ձեռքը երկարացրեց ձին շոյելու, բայց շատ շուտ, նրանք ընկերացան, և Նոան հանգիստ առանց վախի գրկեց ձիուն:
Գայլիկները անհամբեր սպասում էին ձիավարելու պահին, բայց պետք էր մի փոքր համբերություն, որովհետև մարզիչները նրանց սովորեցրեցին անվտանգության կանոնները և թե ինչպես պետք է նստել ձիու վրա:
Փոքրիկները հերթով նստեցին և մարզիչների հսկողությամբ ձիավարեցին:
Սկաուտությունը շատ է կարևորում փոքրերին առիթներ ստեղծել աչքով տեսնելու և ձեռքով շոշափելու Աստծո հրաշալի ստեղծագործությունները, այդ պատճառով հաճախ Գայլիկները մեկնում են արշավների` իրենց աչքերով տեսնելու մեր երկրի գեղեցիկ բնությունը:
1 կարծիք
👍