Կորյուններ
- Խմբագիր՝ Խմբագրական Խումբ
- Ամսաթիվ 12 Սեպտեմբերի, 2022
Արալեզի Հայաստանի սկաուտական խմբի կորյունները 3-ից 6 տարեկան երեխաներն են միանում:
Կորյունների կիրակնօրյա ծրագրերը հագեցած է ուրախ, ակտիվ և ուսուցողական ծրագրերով, իսկ ծրագրերը տեղի են ունենում միայն կիրակի օրերը ժամը 10:30-ից 13:00:
Արալեզ Սկաուտական խումբը, որը հետևում է համաշխարհային սկաուտական շարժաման գործունեությանը, անդամակցում են 3-ից մինչև 20 տարեկան անդամներ.․․
Կազմակերպում է ճամբարներ, արշավներ, կիրակնօրյա ծրագրեր և այլ ազգասիրական, հայրենասիրական միջոցառումներ։
Կորյունները 3-ից մինչև 6 տարեկան երեխաների խումբն է, որում կազմակերպվում է՝ նրանց տարիքի համար նախատեսված, հայտագրեր, խաղեր և դասընթացքներ:
Ի՞նչպես միանալ խմբին
Խմբին միանալու համար կարող եք այցելել Արալեզ Կենտրոն և գրանցվեք խմբում
Ի’նչ արժի խմբում գրանցվելը և ծրագրերը:
- Սկաուտական խումբ հաճախելու համար հարկավոր է վճարել անդամավճար՝ 7000 ՀՀ Դրամ յուրաքանչյուր ամիս որ երեխան կհաճախի
- Կորյունների համար կազմակերպվում է այցելություններ որոնց համար հիմնականում ոչ մի հավելյալ վճար չի պահանջվում
- Լինում են հատուկ ծրագրեր որոնց համար նախապես հայտարարվում է մասնակցության արժեքը:
Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…