Սկաուտները Երդվեցին
2008թ.-ից ի վեր` մեր հրամանատարների շնորհիվ, Հայաստանում 1200-ից ավել սկաուտներ տվել են սկաուտական երդում՝ «Հայ Սկաուտ» ծրագրի շրջանակներում:
Այս տարվա երդման արարողությունն ուներ ուրիշ շունչ, քանի որ մեր խումբը 2021թ.-ից անցնելով շատ դժվարություններ՝ ի շնորհիվ մեր հրամանատարների և ողջ սկաուտական խմբի անդամների, կարողացավ հաղթահարել և Փյունիկի նման նոր շունչ ու թռիչք առնել:
Մեր խմբում սկաուտական երդմանը սպասում են սկաուտները ամբողջ տարի, և դրա իրավունքն ու պատիվը ստանալու համար սկաուտը պետք է ստանա բոլոր սահմանված Առաջին Կարգի Սկաուտական գիտելիքները և միշտ դրսևորի իրեն որպես Սկաուտ:
Նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ սկաուտական երդման արարողությունը՝ ծնողների և աջակիցների ներկայությամբ, որտեղ յուրաքանչյուր սկաուտ երդվեց՝
Երդվում եմ պատվովս` հավատարիմ լինել, Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս.
Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ.
Հնազանդվել Սկաուտի դավանանքներին.
2021թ.-ին, երբ մեր խումբը կանգնեց անդունդի եզրին, մեր հրամանատար կազմը փոխարինեց մեր խմբի վահանիկը ԱՐԱԼԵԶի Վահանով, այդպիսով, ԱՐԱԼԵԶը դարձավ մեր խմբի իսկական Վահանը, և ոչ թե վահանիկը, և ԱՐԱԼԵԶի շնորհիվ, մեր խումբը շարունակում է իր սկաուտական գործունեությունը Հայաստանում:
Շնորհակալ ենք բոլոր հրամանատար կազմին՝ մեզ Սկաուտական կյանք պարգևելու համար:
Կարդացեք խմբի Վաշտապետի ուղերձը երդրված սկաուտներին ստորև:
Շողա՜ Հավերժ, ԱՐԱԼԵԶ
Tag:հայ սկաուտ