Ծրագրավորման Դասընթաներ
ԱՐԱԼԵԶում շատ է կարևորվում, որ մենք՝ սկաուտներս լինենք բազմակողմանի զարգացած, և դրա գլխավոր գործիքակազմն է, մեր ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթություն ծրագիրը, որում պարունակող գիտելիքներն ունեն բազմակողմանի բնույթ՝ նախազինվորական կրթություն, Ողջ Մնալու Արվեստ, Սկաուտական գիտելիք, Բիզնես, Ֆինանսներ, Առաջնորդություն և ծրագրավորման դասեր:
Նոյեմբեր ամսին, սկաուտական ծրագրավորման խմբակը մեկնարկեց ԱԲԿ-ի ծրագրավորման դասընթացների շարքը, որին սկաուտներս մասնակցում ենք՝ ինչպես միշտ, Անվճար:
Ճիշտ հիմքի վրա մեր գիտելիքը կառուցելու համար, առաջին դասընթացքի ժամանակ ծանոթացանք համակարգչի մասերին, սովորեցինք յուրաքանչյուրի գործառույթը, գործնականորեն քանդեցինք և հավաքեցինք ամբողջական համակարգիչ: Սովորեցինք հայտանբերել անսարքությունները, դրանց պատճառները և թե ինչպես վերանորոգել դրանք:
Հաջորդ դասընթացը համակարգչի օպերացիոն համակարգի մասին էր, որի ժամանակ ծանոթացանք տարբեր օպերացիոն համակարգերի, ինչպիսիքն են՝ Linux, Windows, Chrome OS և Ubuntu, դասի ընթացքում գործնական վարժություն կատարեցինք համակարգչի օպերացիոն համակարգը ջնջելով՝ Format և վերջում նորը տեղադրելով, մինչև ամենօրյա օգտագործման սարքավորումների ծրագրերը նստացնելով համակարգչում, այնպես, որ այսուհետ սկաուտներս կարող ենք ցանկացած պահի հայտնաբերել մեր համակարգչում խնդրի աղբյուրները, հարկ եղած դեպքում բերել զրոյական վիճակի և կրկին տեղադրել մեր ցանկացած օպերացիոն համակարգը: Ավելին կարող եք իմանալ այս դասերի մեջ՝
Հաջորդ փուլը, ներածություն` HTML, Java Scrip և CSS-ին, սկաուտները դասի ընթացքում ծանոթացան ինչպես կոդեր հավաքել, առցանց գործողություններ ստեղծել և մշակել ոճային քաղաքականություն։ Դասի ընթացքում, բոլոր ներկա սկաուտներս համատեղ հավաքումեցինք տարբեր նպատակներով կոդեր, իսկ դասի ավարտին, որպես առաջադրանք մեզ տրամադրվեց հատուկ կայք էջ, որը պետք էր մեր սովորած գիտելիքներով կրկնօրինակել և կոդն ամբողջությամբ գրել:
Դասընթացները շարունակվելու են, և վերջում, յուրաքանչյուր մասնակից կարողանալու է պատրաստել սեփական վեբ կայքը, օգտվել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներից, որից հետո, ստեղծելու ենք մեր առաջին Հայ սկաուտ ռոբոտը:
Հրապարակումն ընթերցվել է 51 անգամ: