
Բարձրացիր վախիցդ վեր
Անցած կիրակին՝ նոյեմբերի 16-ը, հետաքրքիր փորձառություններով լի օր էր սկաուտական խմբի անդամներիս համար։ Այդ օրը հաղթահարեցինք մեր բոլոր վախերը՝ այցելելով ժայռամագլցման։

Ժայռամագլցումը ֆիզիկական և մտավոր կարողություններ պահանջող գործունեություն է, որի ժամանակ փորձության են ենթարկվում․ մագլցողի ուժը, հուզակամային կայունությունը, դիմացկունությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։
Պատկերավոր մտածողությունը և ստեղծագործական միտքը որոշիչ դեր են խաղում ժայռամագլցման մեջ։ Մագլցման տեխնիկային, հմտություններին և մագլցման գույքի օգտագործմանը տիրապետելը վճռական են մագլցման երթուղիներն ապահով անցնելու համար։
Նախորդող ԱԲԿ-ի՝ արտադպրոցական բազմակողմանի կրթության, ժամանակ, ընկեր Աշոտը մեզ ծանոթացրել էր ժայռամագլցման հնարքներին, որոնք հիշելով և Ընկեր Սարօյի տեղում օգնությամբ շատերս 1-ին անգամ իրականացրեցինք ժայռամագլցման մեր առաջին քայլերը։ Ընկեր Սարօն տեղում մեզ բացատրեց, թե ինչպես առաջ շարժվենք և ցած ցատկելուց ինչպես դիրքավորվենք, որ անվնաս մնանք։

Նոյեմբերի 16-ին, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ սկաուտներիս համար անհնար ոչինչ չկա, երբ ունենք բացառիկ Առաջնորդ, ով մշտապես քաջալերում և իր հմտություններն է փոխանցում։ Մեր առաջնորդ ընկեր Սարօյի օգնությամբ բարձրացանք մեր վախերից վեր․․․
Հրապարակումն ընթերցվել է 9 անգամ:
Tag:Scout, Scouting, Scouts, Արալեզ, հայ սկաուտ



