Զինվում ենք գիտելիքով
Դեկտեմբերի 8-ին` մնացած սկաուտական հավաքների պես, սկաուտական խմբի բոլոր անդամներն իսկապես հետաքրքիր և արդյունավետ օր անցկացրեցին:
Սկաուտական հավաքների ավանդույթի համաձայն, օրը մեկնարկվեց դրոշակի արարողությամբ, նախավարժանքով, ազգային պարի ուսուցմամբ, ապա անցանք տարիքային ծրագրերին:
Սկաուտներս (12-16տ.) անդրադարձանք տարբեր թեմաների՝ ԱԲԿ-ից (Արտադպրոցական Բազմակողմանի Կրթություն), մինչև մարզաձևեր և այլ կարևոր հմտություններ։ Այսպիսի օրերը նպաստում են թե՛ նոր գիտելիքների ձեռքբերմանը, թե՛ թիմային համագործակցության զարգացմանը, որը իրականացվեց բոլորիս կողմից սիրված խաղի տեսքով: Սկաուտներս զինվում ենք գիտելիքով և տարբեր փորձառություններով:
Գայլիկների (6-11տ.) մոտ ծրագիրն առանձնահատուկ էր, հիմնական խաղի կազմակերպիչները հենց նույն տարիքային խմբից էին: Մինչև հատուկ կազմակերպված խաղին անցնելը, երեխաները մրցութային փոքրիկ խաղեր խաղացին, ապա անցան «Ծովահենների գանձերի» որոնմանը: Դե, ինչպես հարկն է` գտան քարտեզը, որով էլ գտան գանձերով լի սնդուկը՝ շոկոլադե մետաղադրամներով լի։ Գանձերը վայելելուց հետո ընկեր Լորան ծանոթացրեց սուրբ Ծննդի խորհրդին, ապա միասին պատրաստեցին մսուրը, որը հատուկ տեղ է գրավում մեր Արալեզ կենտրոնի տոնածառի մոտ:
Խմբի ամենափոքրիկները (4-6 տարեկանները)` մեր խմբի Կորյունները, նախ ծանոթացան, թե ինչ է երկրաշարժը, ինչ պետք է անել, ապա սովորեցին 1-ին անհրաժեշտության պայուսակ դասավորել, որից հետո վայելեցին արևոտ եղանակը, ապա շարունակեցին օրը` ծանոթացան մեր հայկական Ձմեռ պապուն` Կաղանդ պապային, նրա պարկը նկարեցին և լցրեցին իրենց ուզած նվերներով: Շնորհակալություն ենք հայտնում մեր խմբերի պատասխանատուներին, ովքեր կամավոր սկզբունքով աշխատում են առանց որևէ ջանք խնայելու:
Հեղինակներ` Արեգ Մկրտչյան, Լիա Դավթյան
Հրապարակումն ընթերցվել է 50 անգամ: