
Սկաուտական երդում
Երդվում ենք մեկ անգամ՝ ամբողջ կյանքում պահելով այն․․․
Նոյեմբեր ամիսը տոնական է բոլոր սկաուտներիս համար, քանի որ 18 տարի շարունակ՝ 1200+ սկաուտներ երդվել են, նոյեմբեր ամսին տեղի է ունենում սկաուտական երդման արարողություն՝ սկաուտներս երդվում ենք ոչ թե անձին, կազմակերպությանը կամ այլին, երդվում ենք․
Երդվում եմ պատվովս` հավատարիմ լինել, Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս.
Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ.
Հնազանդվել Սկաուտի դավանանքներին.
Սկաուտական երդում տալիս են խմբի պարտաճանաչ այն անդամները, ովքեր իրենց ներկայությամբ և գիտելիքներով՝ 1-ին կարգ, վկայում են, որ արժանի են սկաուտական երդում տալուն և կարող են այն պահել իրենց ողջ կյանքի ընթացքում։
Հերթական տոնական ամիս էր նաև ս․թ․ նոյեմբերը, իսկ օրը կրկնակի տոնական՝ նոյեմբերի 23, քանի որ նշում էինք մեր խմբի հիմնադիր նախագահ, 18 տարի Հայաստանում ջանասիրաբար ազգանվեր գործունեությամբ զբաղվող, բազմաթիվ ծրագրերի հիմնադիր-իրականացնող, սկաուտական խմբի վաշտապետ-ատենապետ, ԱՐԱԼԵԶ ՀԿ նախագահ Սարօ Թաթյոսի տարեդարձը։
Սկաուտներիս համար երդումը սուրբ է, որին հավատարիմ ապրում ենք մեր ողջ կյանքում: Երդվում ենք հավատարիմ լինել Աստծուն, Ազգին և Հայրենիքին՝ գործելով պարտականությանը գիտակից արի և վեհանձն մարդ:
Նոյեմբերի 23-ին նորեկները երդվեցին և ստանձնեցին սկաուտական երդումը խորհրդանշող պատիվը՝ ֆուլյարը, կրելու:
Սրտանց շնորհավորում ենք երդված սկաուտներին, արենուշներին, գայլիկներին, արծվիկներին և ուրախությամբ նրանց ընդունում ենք աշխարհի 55+ միլիոն սկաուտների մեծ ընտանիքում:
Հրապարակումն ընթերցվել է 3 անգամ:
Tag:Scout, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ



