![](https://scout.am/wp-content/uploads/2024/12/khachkar-on-scoutam.webp)
Խաչքարերի առաջին առցանց շտեմարանը
Սկաուտները միշտ սիրում են լինել առաջինը՝ 1-ինը գագաթում, 1-ին բանակավայրում … Այս անգամ, սկաուտները ստեղծեցին խաչքարերի առաջին առցանց շտեմարանը, որտեղ այս պահին հրապարակված են 700-ից ավել խաչքարարերի լուսանկարներ՝ վավերագրված սկաուտների կողմից…
2008թ.-ից ի վեր, ԱՐԱԼԵԶի սկաուտներն արշավների ընթացքում եղել են բազմաթիվ պատմական վայրերում, և միշտ նկատել, որ խաչքարերն ամենուր են, և ցավոք, պատմական մեր այս հարստությունը տարիների ընթացքում վնասվել են և անհետացել են՝ բնության և թշնամու կողմից:
Սկաուտները տեսնելով անհետացող մեր այս պատմամշակութային արժեքը, որոշեցին վերականգնել, պահպանել և համայն աշխարհին ներկայացնել մեր հազարավոր տարիների պատմությունը՝ թվայնացնելով և համացանացնում տեղադրելով, այսպիսով մեկնարկվեց պատմամշակութային արժեքների պահպանման ծրագիրը:
Որպես մեկնարկ, սկաուտներն այցելեցին Նորատուսի գերեզմանոց՝ խաչքարերի անտառ, որտեղ ըստ պատմության եղել են մոտ 1200 պատմական խաչքարեր, բայց նկատեցինք, որ մնացել են միայն 552 խաչքար, մնացածը քանդվել և կամ ընկել են իրենց հենարանից՝ տարիների ընթացքում մնալով հողի տակ:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն), Հայաստանում առկա է 50․000-ից ավել խաչքարեր (աղբյուր)
Նախիջևանում՝ Ջուղա քաղաքի գերեզմանոցում, գտնվում էր 10․000-ից ավել խաչքարեր, որոնք ադրբեջանական պետության կողմից ոչնչացվեց 1998թ.-ին, և այդ խաչքարերից, կարողացանք պահպանել ընդամենը 2 խաչքար: (ավելին իմանալու համար սեղմեք այստեղ)
Ծրագրի նպատակը
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ տարիների ընթացքում մեր խաչքարերը բաց երկնքի տակ գտնվելով դիմակայում են բնության դժվար պայմաններին, իսկ հարյուրամյա մեր Ջուղայի խաչքարերը, ադրբեջանը մեկ օրում որոշեց և ոչնչացրեց:
![](https://i0.wp.com/scout.am/wp-content/uploads/2024/12/about-the-khachkar-project-1.webp?resize=640%2C569&ssl=1)
1. Լուսանկարել և թվայնացնել բոլոր խաչքարերը
Սկաուտների ու կամավորների միջոցով, լուսանկարել Հայաստանում գտնվող բոլոր խաչքարերը, և թվային տեսքով պահպանել, որը կպահպանվի դարեր շարունակ ապագա սերունդների համար, ինչը կներկայացնի 21-րդ դարում խաչքարերը՝ կանգնեցնելով ժամանակն ու բնության ազդեցությունը։
![](https://i0.wp.com/scout.am/wp-content/uploads/2024/12/about-the-khachkar-project-3.webp?resize=640%2C534&ssl=1)
2. Վերականգնել և մշակել վնասված խաչքարերը
Համագործակացելով մասնագետների հետ, վերականգնել կոտրված խաչքարերը՝ պահպանելով պատմական տեսքն ըստ ընդունված օրենքների և նորմերի, մշակել խաչքարերը՝ հեռացնելով տարիների ընթացքում բնության ազդեցությունը, երկարացնելու խաչքարի կյանքը։
![](https://i0.wp.com/scout.am/wp-content/uploads/2024/12/about-the-khachkar-project-4.webp?resize=640%2C659&ssl=1)
3. Նորատուսի գերեզմանոցում հողի տակ մնացած խաչքարերը հանել և վերականգնել
Համագործակցելով մասնագետների հետ, հայտնաբերել հողի տակ մնացած խաչքարերը, վերականգնեցնել՝ պահպանելով պատմական տեսքն ըստ ընդունված օրենքների և նորմերի, մշակել խաչքարերը՝ հեռացնելով տարիների ընթացքում բնության ազդեցությունը, երկարացնելով խաչքարի կյանքը։
4. Հրապարակել բոլոր խաչքարերի լուսանկարները համացանցում
Սկաուտները ստեղծեցին առաջին խաչքարերի շտեմարանը՝ ցանկանալով, որ բոլոր խաչքարերը հասանելի դառնան աշխարհի հայությանը և ողջ մարդկությանը՝ ցուցադրելով մեր փառահեղ պատմությունը, մեր հազարամյա պատմությունը, ինչը կնպաստի՝
- Խաչքարերի պատրաստման մշակույթի զարգացմանը
- Զբոսաշրջիկների այցելությանը
- Զբոսաշրջիկների և ՀՀ քաղաքացիների այցելությունները ՀՀ տարբեր վայրեր՝ տեսնելու և շոշափելու խաչքարերը, որոնք նաև ներկայացվելու են քարտեզի տեսքով
- Պահպանել մեր պատմության թվային աշխարհում, որը հարյուրավոր տարիներ հետո, մեր ազգին միշտ հասանելի կլինի իր պապերի կերտած պատմությունը, և մեր մշակույթի գլխավոր սիմվոլներից մեկը՝ Խաչքարը։
Աջակցեք այս նախաձեռնությանը նվիրաբերելով առցանց
Հրապարակումն ընթերցվել է 53 անգամ: