
Օսմանցի «մարդակեր»-ի վերջը
Մարտի 15-ին, Բեռլինում գնդակահարվեց օսմանցի «մարդակեր»-ը՝ վրիժառուն Սողոմոն Թեհլիրյանն էր, ում ընտանիքի բոլոր անդամներն ու գրեթե ամբողջ տոհմը ոչնչացվել էին 1915թ․-ին։
Թալեաթը՝ Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչը, եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ, ով 1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տեսանյութում գնդակահարման տեսարանն առկա է՝ սրտից թույլ մարդկանց խորհուրդ չենք տալիս դիտել․
Ցեղասպանության հաստատումը տրվեց 1915 թվականի փետրվարի 27-ին Էնվեր փաշայի կողմից ուղարկված գաղտնի հեռագրում, իսկ հայերի վերջնական բնաջնջման կոնկրետ քայլերը գրի էին առնվել 1915 թվականի ապրիլի 15-ին Թալեաթ և Էնվեր փաշաների գաղտնի հրահանգում։ Հայերի ցեղասպանությունն սկսվեց Զեյթուն քաղաքում 1915 թվականի ապրիլի 24-ին։
1946 թվականին հրատարակված իր թուրքերեն հուշերում Թալեաթ փաշան խոստովանում էր հայերի բռնի տեղահանումը և ոչնչացումը, սակայն այն բացատրում էր թուրքերի բացառապես «ազգային շահերի» պաշտպանությամբ և «վիլայեթներում՝ Ռուսաստանի հետ սահմանին հայկական պետություն ստեղծելուն խոչընդոտելու» նպատակով։ 1918 թվականի հոկտեմբերի 7-ին Թալեաթ փաշան ընդունեց երիտթուրքերի քաղաքականության տապալումը և հրաժարվեց իշխանությունից, այնուհետև փախավ Գերմանիա, որտեղ ապրում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ։ 1919 թվականին Կոստանդնուպոլսում հաստատված զինվորական արտակարգ դատարանը հեռակա կարգով Թալեաթին դատապարտեց մահապատժի՝ զինվորական հանցագործությունների և «կայսրության հայ բնակչության ոչնչացման» համար։
Գրքերի Ակումբ
Ծանոթացեք Գրքերի Ակումբի գործունեությամբ սեղմելով այստեղ