Նիկոլայ Գոգոլ
- Խմբագիր՝ Գրքերի Ակումբ
- Ամսաթիվ 19 Մարտի, 2023
«Ճշմարտությունները որքան ավելի մեծ են, այնքան ավելի զգույշ պեք է լինել նրանց հետ, այլապես նրանք հանկարծ կվերածվեն ծեծված ճշմարտությունների, իսկ ծեծված ճշմարտություններին արդեն չեն հավատում»…
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի, մարտի 19 (31), 1809 կամ մարտի 20 (ապրիլի 1), 1809, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն – փետրվարի 21 (մարտի 4), 1852, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության հայտի դեմքերից է։ Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական տոհմից։
Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում («Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում») զգացվում է ուկրաինական մշակույթի, բանահյուսության ազդեցությունը: Ուշ շրջանի երկերում («Ռևիզորը», «Մեռած հոգիներ») ծաղրի է ենթարկել քաղաքական կոռուպցիան ռուսական կայսրությունում: Գոգոլի լավագույն ստեղծագործություններից են համարվում նաև «Տարաս Բուլբա» վեպը, «Ամուսնություն» թատերգությունը, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ: Գոգոլի մի շարք ստեղծագործություններ («Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում», «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուները,« Ռևիզորը» «Ամուսնություն» կատակերգությունները, «Մեռած հոգիներ» վեպը և այլն) թարգմանվել են հայերեն։
Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրած մի նամակում նա նշում է. «Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը»:
Գրքերի Ակումբ
Ծանոթացեք Գրքերի Ակումբի գործունեությամբ սեղմելով այստեղ
Ծանոթացեք Գրքերի ակումբի հրապարակումներին և առցանց գրքերին