«Սուպեր Հերոսը» գիրքը լույս տեսավ
Բարեգործական ծրագրից ծնված ևս մի բարի նպատակ իրականություն դարձավ:
15 տարի առաջ «Արալեզ» Բարեգործական ծրագրի նախագահ Սարօ Թաթյոսը նպատակ դրեց հրապարակել այնպիսի մի գիրք, որը կօգնի երեխաներին հաղթել չարին` հաղթահարել հիվանդությունը, որի միտքը ծագել էր հերթական բարեգործական ծրագրից` այց հիվանդանոցում ապաքինվող երեխաներին:
Այսօր տեղի ունեցավ «Սուպեր Հերոսը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է քաղցկեղ ունեցող երեխաների համար՝ տրամադրվում է անվճար:
Երեխային հույս և մարտական տրամադրություն տալու նպատակով էլ կազմվեց և հրապարակվեց «Սուպեր Հերոսը» գիրքը, որի միջոցով քաղցկեղ ունեցող երեխան ծանոթանում է բուժման փուլերին, որով հավանական է, որ նա անցնելու է․ հոգեբանական կապ ստեղծելով գրքի հերոսի հետ, գիտակցելու է, որ այդ հերոսը հենց ինքն է, և նա էլ հերոսի պես հաղթահարելու է այդ չար հիվանդությանը …
Սկաուտականի Խմբագրական Խմբի և Գրքերի ակումբի անդամները հպարտ են մեր բազմակի հրատարակչական աշխատանքների շարքում ավելացնել «Սուպեր Հերոսը» գիրքը. շնորհակալ ենք մեր ԱՐԱԼԵԶ Միության նախագահությանն ու կենտրոնական վարչության անդամներին մեզ վստահելու և նման առիթներ ստեղծելու համար, որ կարողանում ենք օրը մի բարի գործ անել և ընթացքում ձեռք բերել փորձառություն և ինքնավստահություն:
Այս պահին ՕՍՄ Հիմնադրամի աջակցությամբ, տպագրվել է 500 օրինակ, և եթե ցանկանում եք աջակցել և այս գիրքը հասցնել Հայաստանի բոլոր մարզերում բուժվող մեր փոքրիկ հերոսներին, կարող եք նվիրատվություն կատարել առցանց այցելելով՝ ARALEZ.org
Հրապարակումն ընթերցվել է 91 անգամ:
Tag:Scout, Scouting, Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ, Սուպեր Հերոսը