Սկաուտական համազգեստի պատմությունը
- Խմբագիր՝ Սարօ Թաթյոս
- Ամսաթիվ 23 Փետրվարի, 2023
Ժառանգության Բեյջ
Ծանոթացեք Սկաուտության հիմնադրության պատմությունը
Պատմության մեջ բոլոր զինված զորքերn ունեցել են համազգեստ, օրինակ՝ Տիգրան Մեծի Հայոց բանակ, Վարդան Մամիկոնյանի, Հռոմի, Հույների, Պարսիկների, և այլնի բանակները: Համազգեստը համախմբում է մարդկանց՝ ստեղծելով հավասարություն և կարգապահություն, քանի որ համազգեստը կրողը գիտակցում է, որ իր սովորական քաղաքացիական կյանքի առօրիան փոխվում է, և երբ բոլորը նույն համազգեստն են հագնում, ապա բոլորը հավասար են այդ խմբում: Ինչպես զինվորը, երբ հագնվում է իր համազգեստը իրեն պահում է զինվորի պես՝ կարգապահ և կիրթ, նույնիսկ երբ զինծառայողը արձակուրդի է մեկնում, նրա հրամանատարը ստուգում է, որ համազգեստը լինի կոկիկ, մաքուր և ըստ կարքի, և նրան հիշեցնում է և զգուշացնում, որ քաղաքում թե գյուղում, երբ համազգեստը հագին է պետք է իրեն զինվորի պես պահի՝ չվարկաբեկելով համազգեստը: Այս դեպքում համազգեստը գործում է նաև որպես բանակի խորհրդանիշ:
Սկաուտի դեպքում ամբողջովին նույն կարգն է գործում, երբ սկաուտը հավաքի ընթացքում, թե ճանապարհին, երբ հագին լինում է սկաուտական համազգեստը՝ տարազը, պետք է իրեն սկաուտին վայել պահի, քանի որ այն սկաուտը, ով որևէ անկարգություն անի կամ սկաուտին ոչ վայել պահի, ապա մարդիկ նրան ցույց տալով ամբողջ սկաուտական խմբին կվերնագրեն նրա արարքը:
Շատերն ինձ հարցնում եմ, թե ինչու սկաուտական համազգեստը՝ տարազը, այս կամ այն գույնն ունի:
Երբ Լորդ Բեյդըն Փաուելը՝ ԲՓ-ն, առաջին սկաուտական խումբը ստեղծեց, անհրաժեշտ էր այդ խմբում հավասարություն, համախմբվածություն և կարգապահություն ստեղծեր, որի համար առաջին սկաուտական համազգեստն ընդունեց այդ ժամանակվա Անգլիական բանակի Աֆրիկայում տեղակայված զորքի համազգեստը:
Այստեղ հարց է ծագում, թե Ինչու Աֆրիկայում տեղակայված Անգլիական զորքերի համազգեստը և ոչ թե Անգլայում տեղակայված զորքերի համազգեստը:
ԲՓ-ն գիտակցում էր, որ սկաուտները ունենալու են ակտիվ ծրագրեր՝ բարձրանալու են լեռներ, ծառեր, քայլելու են գետերի մեջով, և այլն, իսկ Անգլիական զորքի ամառային համազգեստը բաղկացած էր գլխարկ, վերնաշապիկ, շորտ և երկար գուլպա (մինչև ծնկի ներքև), ինչն ամբողջովին հարմար էր սկաուտների ծրագրերի համար:
իսկ Անգլիայի Աֆրիկայում տեղակայված գաղութատիրական և ոստիկանական համազգեստի գույնն եղել է խակի, այդպիսով, կարող ենք եզրակացնել, որ սկաուտական համազգեստն այդ ժամանակվա զինված ուժերի համազգեստն է:
Նկարում Անգլիական զորքի համազգեստի նկարներից են
Իսկ թե ինչու մինչ օրս նույնն է պահպանվել և ժամանակակից զինվորական քողարկումով (կամոֆլաժ) տարբերակը չի դարձել սկաուտների համազգեստ, ապա դա յուրաքանչյուր խմբի կամ երկրի ընտրությունն է:
Ներքևում կարող եք ծանոթանալ 1968թ.-ի տարբեր երկրների սկաուտական խմբերի համազգեստին:
Որպես խմբապետ կարող եմ ասել, սկաուտ լինելու համար համազգեստը չէ որ կարևոր է, այլ սկաուտական ոգով ապրելը:
Տարիների ընթացքում շփվել եմ տարբեր երկրների սկաուտական խմբերի հետ, և այդ խմբերի մեջ եղել են սիրուն տարազով սկաուտներ և կամ այլ խմբեր, որոնք միայն ունեցել են Ֆուլյար՝ սկաուտական փողկապ, բայց հիմնականում սկաուտը պետք է իր արաքով տարբերվի, և ոչ թե համազգեստով:
ԲՓ-ն՝ Բեյդըն Փաուելը, համազգեստի վերաբերյալ ասում է:
«Ցույց տվեք ինձ վատ համազգեստով խումբ, և ես ձեզ ցույց կտամ վատ համազգեստով առաջնորդի»:
Այս խոսքի շնորհիվ է, որ հաճախ փոձում ենք մեր նեղ պայմաններով ապահովել ամբողջական սկաուտական համազգեստ:
Այս պահին Արալեզի Սկաուտները չունեն մեր հին խակի/դեղին համազգեստներից, իսկ փոխարինելու համար սկաուտները հագնում են սպիտակ վերնաշապիկ:
Շուտով՝ մինչև ամառ, մեր խումբը կստանա ամբողջովին նոր և յուրօրինակ սկաուտական համազգեստ:
Հոդվածի նպատակն է սկաուտներին բացատրել, որ կարևոր չէ, որ սկաուտական տարազը լինի խակի, կարող է լինել նաև մեր երկրի զինված ուժերի համազգեստից, կամ մի այլ սիրուն տարբերակ:
Ի՞նչ կարծիքի եք, թողե՛ք Ձեր մեկնաբանությունները ներքևում և մենք Ձեր կարծիքը հաստատ հաշվի կառնենք սիրելի սկաուտներ:
Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ