
Դեպի Թեղենյաց վանք
Թանգարան բաց երկնքի տակ…
Այո, մեր երկիրը թանգարան է բաց երկնքի տակ, մայիսի 11-ին արշավեցինք բացահայտելու Թեղենյաց վանքը, ուր հասանք շնորհիվ կողմնացույցի և քարտեզագրության գիտելիքների…
Դեպի Թեղենյանց վանք բնական ծաղկեգորգ էր մեր առաջ, որով անցնելով հասանք մեր նպատակակետ, և ամենաուրախալին այն էր, որ մի քանի հոգի կարողացան հանձնել քարտեզագրության քննությունը, ոմանք էլ հաղթահարեցինք իրենք իրենց` չհանձնվելով կես ճանապարհին…
Արշավելով ՀՀ-ում, ճանաչում ենք մեր չքնաղ երկիրը, ապա կատարելագործվում ներքուստ, ամեն արշավից հետո` հաղթահարելով դժվարությունները, բարձրանում է մեր ինքնագնահատականը, դառնում ենք ավելի ինքնավստահ և նպատակասլաց…
Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին՝ 727-728 թթ-ին՝ Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։ 1205-ին, Լոռի քաղաքում, 1207 թ-ին Անի քաղաքում Զաքարյան Հայաստանի արքա Զաքարե Բ Զաքարյանի հրավիրած դավանաբանական ժողովներին մասնակցել է Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։
Հրապարակումն ընթերցվել է 6 անգամ: