Պարույր Սևակի ծննդյան օրն է
- Խմբագիր՝ Գրքերի Ակումբ
- Ամսաթիվ 24 Հունվարի, 2023

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»
— գրել է Պարույր Սևակը․․․
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծնվել է հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան — Վախճանել է հունիսի 17, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[2]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։
- Անմահները հրամայում են, Երևան, 1948։
- Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երևան, 1953։
- Սիրո Ճանապարհ, Երևան, 1957։
- Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երևան, 1959։
- Մարդը ափի մեջ, Երևան, 1963։
- Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երևան, 1969։
- Եղիցի լույս, Երևան, 1969։
- Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երևան, 1971։
- Մոր ձեռքերը
- Անքնություն
- Մարդ էլ կա, մարդ էլ
- Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
- Ծերանում ենք
- Հայաստան
- Էրեբունի-Երևան
- Բարև։
- Անկեղծ ասած
- Նորօրյա աղոթք
- Ապրել
- Ուզում եմ
- Գժվում եմ
- Իմ հայ ժողովուրդ
- Խոսք հավաստիքի
- Որդուս
- Վարք մեծաց
- Միանգամից
- Խոստովանում եմ
- Խոստանում եմ
- Դարակեսի հիմնը
- Աշխարհ… աշխարհ
- Պարապություն
- Անմահները հրամայում են, Երևան, 1948, 60 էջ։
- Անհաշտ մտերմություն (պոեմ), Երևան, 1953, 140 էջ։
- Սիրո Ճանապարհը, Երևան, 1954, 136 էջ։
- Նորից քեզ հետ, Երևան, 1957, 160 էջ։
- Անլռելի զանգակատուն, Երևան, 1959, 272 էջ։
- Երբ մրցում է ամբողջ երկիրը…, Երևան, 1961, 88 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1963, 213 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1963, 272 էջ։
- Մարդը ափի մեջ, Երևան, 1963, 336 էջ։
- Անլռելի զանգակատուն, Երևան, 1966, 272 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1969, 500 էջ։
- Եղիցի լույս, Երևան, 1969, 300 էջ[8]։
- Հատընտիր, Թեհրան, 1971, 72 էջ։
- Եղիցի լոյս, Պէյրութ, 1971, 298 էջ։
- Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1972, 328 էջ։
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատ. 1. Անմահները հրամայում են, Սիրո ճանապարհ, Նորից քեզ հետ, Մարդը ափի մեջ, Երևան, 1972, 528 էջ[9]։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Եղիցի լույս, Թարգմանություններ, Երևան, 1972, 472 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1973, 344 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Պոեմներ. Անլռելի զանգակատուն, Եվ այր մի` Մաշտոց անուն, Եռաձայն պատարագ, Երևան, 1973, 324 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Գրականագիտություն, Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1974, 416 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Գիրք մնացորդաց, Վարուժանի պոեզիան, Սիլվա Կապուտիկյանի մտորումները ճանապարհի կեսին, Նամակներ, Երևան, 1976, 448 էջ։
- Հատընտիր, Պէյրութ, 1980, 328 էջ։
- Անլռելի զանգակատուն, Թեհրան, 1981, 269 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1981, 248 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1982, 276 էջ։
- Երգ երգոց, Երևան, 1982, 80 էջ։
- Երկեր 3 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1982, 672 էջ։
- Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1983, 464 էջ։
- Երկեր, հատ. 3. Հրապարակախոսություն, Քննադատություն, Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, Վարուժանի պոեզիան, Նամակներ, Երևան, 1983, 592 էջ։
- Մուտք, Երևան, 1985, 236 էջ։
- Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1987, 320 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1987, 496 էջ։
- Հատընտիր, Թեհրան, ա. թ., 312 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 1990, 256 էջ։
- Ընտրանի, հատ. Ա, Երևան, 1991, 336 էջ[10]։
- Վերնագիրը վերջում (մտքեր ու խոհեր), Երևան, 1991, 224 էջ։
- Եվ այր մի՝ Մաշտոց անուն (բանաստեղծություններ, պոեմ, հոդվածներ), Երևան, 1991, 80 էջ։
- Եղիցի լույս, Երևան, 1992, 400 էջ[11]։
- Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ։ Դպրոցական միջին տարիքի համար։ Սովետական գրող, 1992, 24 էջ[12]։
- Հատընտիր ամբողջական երկերէն, Պէյրութ, 1996, 352 էջ։
- Հատընտիր, Թեհրան, 1999, 336 էջ։
- Հատընտիր – 75, Պէյրութ, 1999, 224 էջ[13]։
- Վառվող արյուն (հատընտիր բանաստեղծություններ), Երևան, 2000, 188 էջ։
- Ծանոթացէք նօրից (ութնեակներ), Պէյրութ, 2001, 160 էջ[14]։
- Անկեղծ ասած, Երևան, 2002, 120 էջ։
- Անտիպ բանաստեղծություններ, Երևան, 2002։
- Ծանոթացեք նորից, Երևան, 2002, 156 էջ[15]։
- Սիրերգություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2003, 192 էջ։
- Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, Երևան, 2004, 112 էջ[16]։
- Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանից (Աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ասույթներ), խմբ. Վահան Սահակյան, Երևան, 2004, 120 էջ[17]։
- Բանաստեղծություններ, Երևան, 2009, 120 էջ։
- Սիրերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2009, 192 էջ[18]։
- Ընտրանի, Երևան, 2010, 120 էջ։
- Միշտ Ձեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
- Անցյալը ներկայացած, Երևան, 2011, 72 էջ։
- Ընտրանի, Երևան, 2011, 136 էջ։
- Ընտիր էջեր, Երևան, 2012, 200 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 2013, 504 էջ։
- Ականջդ բեր, ասեմ (Սևակյան իմաստախոսություններ), կազմեց՝ Արմեն Սարգսյան, Երևան, 2014, 248 էջ։
- Ամանեջ (վեպ), Երևան, 2014, 208 էջ[19]։
- Պոեմներ, Երևան, 2014, 648 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 2015, 276 էջ։
- Անտիպ ուսումնասիրություններ, Երևան, 2016, 396 էջ[20]։
- Ընտրանի, Երևան, 2016, 176 էջ։
- Պոեմներ, Երևան, 2017, 656 էջ։

Ծանոթացեք Գրքերի ակումբի հրապարակումներին և առցանց գրքերին
Կարող է նաև հավանեք

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ

«Սուպեր Հերոսը» գիրքը լույս տեսավ
