Նար-Դոսի ծննդյան օրն է
- Խմբագիր՝ Գրքերի Ակումբ
- Ամսաթիվ 1 Մարտի, 2023

«Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է»,
— գրել է Ավետիք Իսահակյանը․․․
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, մարտի 1, 1867, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, հայ գրող։
Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։
«Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է»,
— գրել է Ավետիք Իսահակյանը․․․
Նշանավոր հայ գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել: Սկզբնական կրթությունը Նար-Դոսն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։
Մեկ տարի հետո թողնելով Միքայելյան դպրոցը՝ նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906թթ.-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904թ.-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918թթ.-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։
1931թ.-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888թթ.-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։
Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է», — գրել է Ավետիք Իսահակյանը։ «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ… Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող», — գրում է Ավետիք Իսահակյանը։ Նար-Դոսի հմայքը զգալիորեն պայմանավորված էր նրա մարդկային նկարագրով․․․


Գրքերի Ակումբ
Ծանոթացեք Գրքերի Ակումբի գործունեությամբ սեղմելով այստեղ
Tag:Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ
Ծանոթացեք Գրքերի ակումբի հրապարակումներին և առցանց գրքերին
Կարող է նաև հավանեք

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ

«Սուպեր Հերոսը» գիրքը լույս տեսավ
