Ֆրանկ Նորիսի ծննդյան օրն է
- Խմբագիր՝ Գրքերի Ակումբ
- Ամսաթիվ 5 Մարտի, 2023
ԱՐԱԼԵԶ Հայաստանի սկաուտական գրքերի ակումբն այսօր նշում է ամերիկացի գրող Ֆրանկ Նորիսի ծննդյան օրը։
Նա սովորել է Գեղարվեստական ստուդիայում (Փարիզ), Կալիֆոռնիայի և Հարվարդի համալսարաններում։ Աշխատակցել է մամուլին։ Առաջին վեպերում ցույց է տվել, թե ինչպես է խեղվում երիտասարդների բնավորությունը ամերիկյան իրականության մեջ («Վանդովերը և գազանը», 1895թ․, հրատարակվել է 1914 թ․-ին), դատապարտել է հարստություն դիզելու կիրքը («Մաքթիգ», 1893-1897թթ, հրատարակվել է 1899թ-ին)։
Նորիսի գլուխգործոցը «Ծովահրեշը» (1901թ) վեպն է՝ «Ցորենի վիպերգ» անավարտ եռերգության առաջին մասը, որտեղ արտացոլված են մոնոպոլիաների դաժան դիկտատուրայի էական գծերը և միաժամանակ ամերիկյան ժողովրդի հակաիմպերիալիսաական պայքարի վերելքը։ «Հորձանուտ» (1903թ) 2-րդ մասում մերկացված են ցորենի սպեկուլյատիվ խոշոր գործառնությունները Չիկագոյում։ Մտահղացված երրորդ մասը («Գայլը») չի գրվել։
Գրքերի Ակումբ
Ծանոթացեք Գրքերի Ակումբի գործունեությամբ սեղմելով այստեղ
Ծանոթացեք Գրքերի ակումբի հրապարակումներին և առցանց գրքերին