Անատոլ Ֆրանսի ծննդյան օրն է
- Խմբագիր՝ Գրքերի Ակումբ
- Ամսաթիվ 16 Ապրիլի, 2023
«Միակ իսկական արժեքը մարդկային աշխատանքն է»․․․
Անատոլ Ֆրանս, ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921)։ Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների և պիեսների, այդ թվում՝ «Թայիս» (Thaïs, 1890), «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892), «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894), «Պինգվինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վեպերը։

Հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96 թթ. կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ, կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ու Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 1903-04 թթ. ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների եվրոպական տարբեր քաղաքներում պաշտպանության հանրահավաքների և կոնֆերանսների։
«Ապրել` նշանակում է գործել»․․․


Գրքերի Ակումբ
Ծանոթացեք Գրքերի Ակումբի գործունեությամբ սեղմելով այստեղ
Ծանոթացեք Գրքերի ակումբի հրապարակումներին և առցանց գրքերին
Կարող է նաև հավանեք

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ

«Սուպեր Հերոսը» գիրքը լույս տեսավ
