
Մոմավառություն
2016թ.-ից սկաուտական խմբի նախաձեռնությունը՝ «Մոմավառությունը» շարունակվում է, որտեղ բոլոր տարիներին հիշատակվում է 1915թ.-ի եղեռնի սրբադասված նահատակների անուններն ու ազգանունները:
Այս տարի ապրիլի 22-ին կրկին տեղի ունեցավ «Մոմավառություն»-ը, բայց այս տարի սկաուտները որոշեցին նորություն ավելացնել ծրագրին, օգտվելով այն հանգամանքից, որ զբոսաշրջիկների թվաքանակը այս օրերին բարձր է, սկաուտները որոշեցին ցեղասպանությունը փաստող պատմական լուսանկարներ հավաքագրել և ցուցադրել ծրագրի ընթացքում, և զբոսաշրջիկներին ներկայացնել հայոց ցեղասպանության արհավիրքը, որի ճարտարապետն էր թուրքը:
ԱՐԱԼԵԶի վարչությունը հաճախ այսպիսի ծրագրերի կազմակերպումը վստահում է սկաուտական խմբի երիտասարդ անդամներին, ովքեր այսպիսի ծրագրեր կազմակերպելով ձեռքեն բերում փորձարություն, ինքնավստահություն և առաջնորդություն:
Շնորհակալություն ենք հայտնում, Արալեզի վարչական անձնակազմին և բոլոր բարերարներին, որոնց շնորհիվ մեր խմբի նախաձեռնությունը և այս գեղեցիկ ծրագիրը շարունակում է կազմակերպվել.




