Դարձրեք մեր երազանքն իրականության

Օգնեք սկաուտներին ունենան մշտական բանակավայր՝ ճամբարային տարածք, որտեղ կկարողանանք իրականացնել մեր բարեգործական բանակումները:
Յուրաքանչյուր դրամ կօգնի մեզ մեկ քայլով հասնել մեր երազանքին:

Հովանավորեք մեկ երեխայի

Ձեր աջակցությամբ, կարողանալու ենք ընդգրկել անվճարունակ երեխաների ՀՀ-ում ամենաակտիվ սկաուտական խմբում: Յուրաքանչյուր մեկ երեխայի ամսական ծախսը կազմում է 40800 ՀՀ դրամ, որի մեջ նեռարում է արշավներ, ճամբարներ, ՈՄԱ կրթություն, ՆԶՊ Կրթություն, Արտադպրոցական Բազմակողմանի կրթություն (ԱԲԿ), առաջնորդական կրթություն և ավելին:

Հայ Սկաուտ

Կորյուն սկաուտներ

Կորյուն

3-ից 6 տարեկան

Գայլիկ Արծվիկ

Գայլիկ

7-ից 11 տարեկան

Սկաուտ Արենուշ

Սկաուտ

11-ից 16 տարեկան

Երեց Քարավել

Երեց

16-ից 18 տարեկան

Արծիվ Սկաուտ

Արծիվ

18-ից բարձր

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ Հայ Սկաուտ ծրագրի մասին

Գտեք պատասխաններ հանդիպումների, միջոցառումների և ավելին Հայ Սկաուտ ծրագրի վերաբերյալ սեղմելով «Իմանալ ավելին»

Սկաուտի նշանաբանն է՝

Միշտ Պատրաստ

Մեր Գաղափարախոսությունն է

«Ուժեղ սերունդ հանուն ապագայի»,  «Միշտ Պատրաստ» և «Ուժ, Միտք, Հաղթանակ»

Հայ Սկաուտի արժեքներն են

Կարգապահություն, Միասնականություն, Հավատարմություն, Հայրենասիրություն, Քաղաքակրթություն

Սկաուտի Երդումն է

Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել Աստծուս, ազգիս և հայրենիքիս: Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ: Հնազանդվել հայ Սկաուտի դավանանքներին:

Սկաուտի դավանանքներն են

Սկաուտը՝ հավատարիմ է, հնազանադ է, միշտ օգնում է ուրիշներին, բարեկամ է բոլորին և եղբայր բոլոր սկաուտներին, բարեկիրթ է, մաքուր հայերեն է խոսում, սիրում ու պաշտպանում է կենդանիներն ու բույսերը, միշտ զվարթ ու խանդավառ է, տնտեսող է, մաքուր է մտքով, խոսքով ու գործով։ Նրա խոսքը նվիրական է։

Սկաուտական ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթությունն կրթական ծրագիր է, որը պարունակում է ավելի քան 200 գիտելիքներ, որոնք սկաուտները ձեռք են բերում տարվա ընթացքում ՝ մասնակցելով դասընթացներին (տեսական և առցանց) և  գործնական ծրագրերին:

Տարվա ավարտին սկաուտին տրվում է ավարտական վկայական։

ՍԿԱՈՒՏՈՒԹՅՈՒՆՆ է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր յուրահատուկ ծրագրերը, որոնք կենտրոնացված են անձի զարգացման, առաջնորդության և ակտիվ ապրելակերպի վրա՝ կիրառվում են ողջ կյանքի ընթացքում

Համեմատած ոչ սկաուտների հետ, սկաուտներն ավելի

Ինքնավստահ և ակտիվ են

Հայրենասեր և ազգանվեր են

Կարգապահ և նպատակասլաց են

Արշավներ, Բանակումներ և այլ Ծրագրեր

Ծանոթացեք մեր խմբի ծրագրերին, գրանցվեք ճամբարների, արշավների և այլ ծրագրերի

Ծաղկահավաք 2025

Ծաղկահավաք 2025

«ԱՐԱԼԵԶ» Սկաուտական խումբը 10 տարուց ավել է կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը, որին` այս տարի նույնպես,  մասնակցությունը բոլոր աշխատանքներում պարտադիր է: Արալեզ սկաուտական խմբի բոլոր անդամներին` [...]
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Հինգշաբթի, 24 Ապրիլի, 2025    
4:00 ե. - 6:00 ե.
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանում և աշխարհում միլիոնավոր հայեր, նաև բազմաթիվ այլազգիներ կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին ժ. 16:00 «Արալեզ»-ի կառույցները, անդամները, [...]
Մոմավառություն Կարապի լճում

Մոմավառություն Կարապի լճում

Չորեքշաբթի, 23 Ապրիլի, 2025    
4:00 ե. - 8:00 ե.
Ապրիլի 23-ին, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի բոլորով հավաքվելու ենք Կարապի լճի մոտ ի հիշատակ հայոց ցեղասպանության ընթացքում վասն հավատի և վասն Հայրենյաց [...]

Վերջին Նորությունները

Խմբագրական խմբի հրապարակումները

March2025

Մարտ 2025

camping

Գոյատևման բանակում

mart-8

Մարտի 8

2025Feb

Փետրվար 2025

January2025

Հունվար 2025

scout-use-telescope

Մոլորոկաների շքերթ (միօրյա բանակում)