ԱԲԿ-ն սեպտեմբերին
Շաբաթ օրերին, սկաուտներս ստանում ենք արտադպրոցական բազմակողմանի կրթություն` ԱԲԿ, բնականաբար ստուգվում են դրանք քննությունների և նորմատիվների միջոցով: Նախքան սեպտեմբերի 7-ը` Նորմատիվի օրը, նախապես սկսել էինք մարզվել հատուկ ծրագրով, մարզասերներով խումբ ենք բացել, ուր կիսվում ենք մեր մարզումների արդյունքներով և քաջալերում միմյանց: Կարևորում ենք մարմնի ու մտքի ճկունությունը
Սեպտեմբերի 14-ին սկաուտներս ստացանք նետաձգության հմտություններ` սովորեցինք նշանառություն, անվտանգություն, թիրախավորում և այլ նրբություններ։ Սկաուտներս՝ ստանալով բավարար տեսական գիտելիք նետաձգությունից, պատրաստվեցինք նետաձգության քննությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին՝ Հրեշտակների ձորում։
Այն սկաուտները, ովքեր անցել էին նետաձգության տեսականի և գործնականի քննությունները, և չունեին բացակայություն, հնարավորություն ունեցան մասնակցելու սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած Ավիափառատոնին՝ Եղվարդում։
Ավելի խորացված գիտելիք ավիացիոնից, սկաուտները կարող են ստանալ իրենց շաբաթօրյան ԱԲԿ-ից և մեր սկաուտական առցանց գիտելիքի կենտրոնից: Արալեզի սկաուտական ծրագրերում կարևորում են խմբի բոլոր անդամների բազմակողմանի զարգացումը։
Հրապարակումն ընթերցվել է 35 անգամ: