Բանակում Լերմոնտովոյում
2008թ.-ից մեր սկաուտական խմբի հիմնական բանակումները տեղի են ունեցել Լերմոնտովոյի շքեղ անտառներում, սակայն 2021թ.-ից մեր խումբը իր բանակումներն անցկացնում է տարբեր վայրերում՝ քարանձավներում, անտառներում և Սևանում՝ մեր բանակումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս տարի ձմռանը, երբ շատերը փախչում են Լերմոնտովոյի ցուրտ եղանակից, մեր խիզախ սկաուտները գնում են Լերմոնտովո՝ բանակումն անցկացնելու համար:
Արալեզի սկաուտները մեծ ոգևորությամբ մեկնեցին քառօրյա բանակում՝ լի արկածներով, նոր փորձառություններով և թիմային աշխատանքով։ Բանակավայրը, որը գտնվում էր անտառապատ սարահարթում, հիանալի տեղանք էր ակտիվ դասերի և ֆիզիկական պատրաստության համար։
Սկաուտները հասան բանակավայր և տեղավորվեցին։ Այնուհետև ծածանվեց Հայաստանի և սկաուտական խմբի դրոշները բանակավայրում, ծանոթացան բանակումի կանոններին և անվտանգության պայմաներին, ըստ որի խմբով ծանոթացանք անտառին, ապա անցկացվեց նետաձգության գործնական վարժություն. սկաուտները սովորեցին ճիշտ թիրախավորվելու մեթոդը, կարգավորեցին նետերի ուղղությունը և կատարեցին հաջող նետաձգություն։ Հագեցած ծրագրերը պատչառ դարձան, որ ճրագմարին սկաուտները հանգիստ փակեն իրենց աչքերը և քնեն ճիշտ ժամանակին:
Բանակումի առօրյան սկսում է առավոտյան ժամը 7-ից․ լսվում է «զարթնում» հրամանը, և վաղ առավոտյան ֆիզիկական մարզանքներով սկվում է սկաուտի օրը բանակավայրում։ Մարզումներին ընդգրկվում են վազք, ուժային վարժություններ և թիմային մարզումներ։ Այս օրն առանձնահատուկ էր նաև զենքի քանդման և հավաքման դասերով։ Յուրաքանչյուր սկաուտ հնարավորություն ստացավ մանրամասն ծանոթանալ զենքի մասերին և դրանց ֆունկցիաներին։ Հետագայում իրականացվեց նաև ՈՄԱ-ի դաս, որտեղ թիմը սովորեց արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության և արագ կողմնորոշման մեթոդները։ Իսկ օրվա ընթացքում տեղացող ձյունը մեզ կոպեց, և ձյան տակ՝ խարուկի շուրջ նստելով, մեր օրն ավարտեցինք հայրենասիրական երգերով և սկաուտական կանչերով։
Բանակումի երրորդ օրը լի էր ակտիվ ծրագրերով, որոնք ընդգրկում էին հետախուզական և մարտավարական վարժություններ։ Սկաուտները բաժանվեցին խմբերի և մասնակցեցին տարբեր առաջադրանքների, որոնցում ներառված էին տեղանքի ուսումնասիրություն, քարտեզի օգտագործում և կոորդինատների որոնում։ Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց ՈՄԱ-ի՝ Ողջ մնալու արվեստի վարժություն, որը միաժամանակ թե՛ ուսուցողական էր, թե՛ զվարճալի։ Երեկոյան բոլոր սկաուտները հավաքվեցին խարույկի շուրջ։ Խարույկի ջերմության կողքին նրանք երգեցին սկաուտական երգեր, պատմեցին հետաքրքիր հիշարժան պատմություններ և կիսվեցին իրենց տպավորություններով, մի փոքր տխրած, քանի որ այս խարույկը սկաուտներիս այս տարվա վերջին խարույկն էր:
Վերջին օրը, սկաուտները չհաշված ճրագմար հրամանին, բոլորն արթուն էին, ցանկանալով բանակումի վերջին գիշերը հնարավորինս չափ երկարացնել, և այդպիսով զարթնում հրամանին բոլորս սովորությունից շուտ վերկացանք: Օրը սկսեցինք, ինչպես միշտ, դրոշակի արարողությամբ և մարզանքով, նախաճաշելուց հետո զբաղվեցինք տարածքի մաքրությամբ և անտառի մաքրությամբ, որովհետև սկաուտներն ունեն «Ոչ մի հետք» սկզբունքը, ապա մինչև վերադառնալը, ամբողջ խմբով ձեռք ձեռքի տված սովորեցինք ազգագրական պարեր, և մեր Հէ՜-ն ու Հո՜-ն արձագանքում էին Լերմոնտովոյի լեռներում:
Արալեզի սկաուտների այս քառօրյա բանակումը դարձավ ոչ միայն փորձի ու գիտելիքի մեծ ձեռքբերում, այլև ընկերության, համախմբվածության և թիմային աշխատանքի լավագույն օրինակ։
Հրապարակումն ընթերցվել է 59 անգամ: