Իտալական օր
Բազմակողմանի կրթություն ստանում են խմբի բոլոր անդաները՝ անկախ տարիքից։
Սկաուտական ծրագրի կրթական մաս է կազմում ոչ միայն մեր, այլև այլ երկրների մշակույթներին և խոհանոցներին ծանոթացումը։ Այդպիսի օրերից էր նոյեմբերի 3-ը՝ խմբի փոքրերի համար, որն անցավ շատ հետաքրքիր։
Նրանց մոտ իտալական օր էր: Մեր գայլիկները, արծվիկները և կորյունները նախ ծանոթացան իտալական մշակույթին, լեզվին, ապա անցան խոհանոցին` իրենց ձեռքերով իտալական ուտեստներ պատրաստեցին, որոնք շատ ախորժելի էին ստացվել։ Մինչ պիցցան վառարանում էր, կարգի բերեցին տարածքը, մաքրեցին իրենց շուրջը, ապա համտեսեցին ստացված համովությունները: Շա՜տ համեղ էին։
Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին։
Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները։
Իտալական խոհանոցին բնորոշ են միջերկրածովյան թարմ մթերքները, ինչն էլ արդյունավետորեն տարբերում է իտալական խոհանոցը ցանկացած կրկնօրինակումից։ Իտալական խոհանոցը համարվում է նաև աշխարհի «ամենաբուրումնավետ» խոհանոցներից մեկը։
Շնորհակալություն ենք հայտնում խմբի պատասխանատու կազմի բոլոր անդմաներին, ովքեր հոգ են տանում, որ երեխաները լինեն բազմակողմանի զարգացած՝ կազմելով նրանց նախասիրություններին համապատասխան բազմատեսակ ծրագրեր։
Հրապարակումն ընթերցվել է 42 անգամ:
Tag:Scout, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ