ՀՀ անկախության տոն
🇦🇲Ազատություն երազեցինք,
Անկախություն պահանջեցինք,
Եվ կերտեցինք մենք իսկական
Ազատ, անկախ, Մայր Հայաստան:
Սկաուտներս անկախության տոնը նշում ենք Մուսա լեռում` ավանդական ծրագրի իրականացմամբ:
Այս տարի, ավանդական հարիսայի պատրաստումը համընկավ անկախության տոնի հետ` միօրյա բանակում, ավանդական հարիսայի պատրաստում, սրանցից լավ տոնական օր չէինք էլ ծրագրավորել:
Այս պահին սկատներս վրանները լարել ենք ու ՆԶԿ վարժանքներ ենք անում, որից հետո Հարիսայի պատրաստումն է
ընթանալու է ողջ գիշեր, հերթապահելով աշխատելու ենք ողջ գիշեր: Սեպտեմբերի 22-ին ժ.12:00 կօրհնվի հարիսան և կբաժանենք ներկաներին…
Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը։ Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95,4 % մասնակցության պարագայում:
Հրապարակումն ընթերցվել է 34 անգամ: