Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
2008թ.-ից ի վեր, Սկաուտներս ամեն տարի սկաուտական շարքերով այցելում ենք Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, և հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության ընթացքում զոհված մեր ժողովրդին:
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խումբը՝ Սկաուտական խմբի գերագույն վարչական մարմնի անդամ ընկեր Էվայի գլխավորությամբ բարձրացավ դեպի Ծիծեռնակաբերդ․ ճանապարհը ցնցվում էր սկաուտների շարային քայլերից: Սկաուտական խմբին առաջնորդում էր ԱՐԱԼԵԶ Վարչության անձնակազմը, աջակիցներն ու անդամները՝ ԱՐԱԼԵԶի նախագահ Սարօ Թաթյոսի գլխավորությամբ:
Ժամանակավոր ծաղկեպսակ դնելու փոխարեն, սկաուտներս ծաղիկներ տնկեցինք մեր կենտրոնի այգում, այնպես, որ միշտ հիշենք և երբեք չմոռանանք մեր սրբադասված նաhատակների հիշատակը:
ԱՐԱԼԵԶ Միության անդամները՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, պատվի առան մեր նահատակների հիշատակին, և տերունական աղոթքով Աստծուց խաղաղություն խնդրեցին նրանց հոգիներին:
Սկաուտներս ցեղասպանությունը չենք հիշում միայն Ապրիլի 24-ին, այլ ողջ տարի՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր ուղված ցեղասպանության հիշատակին, օրինակ Ապրիլի 22-ին տարիներ շարունակ կազմակերպում ենք «Մոմավառություն» անվանական ոգեկոչման արարողություն, որտեղ նահատակների անուններով մոմ ենք վառում և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար:
Սկաուտները բարձրանալիս մարտական տրամադրվածությամբ էին քայլում, որովհետև
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ – շատանա՜նք:
Tag:ArmenianGenocide, Scout, Scouting, Scouts, War, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ