Մոմավառություն Կարապի լճում
Սկաուտական խմբի ամենամայա «Մոմավառության» ծրագիրը շարունակվում է, որի շրջանակներում ամեն տարի հիշատակվում է 1915թ.-ի մեծ եղեռնի սրբադասված նահատակների անուններն ու ազգանունները:
Ապրիլի սկզբից, սկաուտները բաժանվեցին երկու խմբի՝ առաջին խումբը համացանցից և ազգային արխիվից հավաքագրեց բազմաթիվ փաստարկային լուսանկարներ ցեղասպանությունից, հոգեպես այդ ծանր աշխատանքները, սկաուտները՝ ամուր ոգով և անկոտրուն կամքով, կազմակերպեցին իրենց ազատ ժամերին, ամենօր հավաքվելով մեր ԱՐԱԼԵԶ Կենտրոնում․ բոլոր լուսանկարները դասակարգվեցին ըստ ամսաթվերի և տարածաշրջանների:
Երկրորդ խումբը ստանձնեց կազմակերպչական աշխատանքները, ըստ որի յուրաքանչյուր սկաուտ խմբում ստանձնել էր մեկ հատված ծրագրից, իսկ ամեն շաբաթ օր՝ մինչև ծրագրի մեկնարկը, երկու խմբերը հավաքվում և կիսվում էին իրենց աշխատանքների ընթացքից:
Ապրիլի 21-ին՝ առավոտ շուտ, սկաուտները հավաքվեցին Երևանի Կարապի լճում, և մեկնարկ տվեցին ծրագրին՝ տերունական աղոթքով սրբադասված նահատակների հոգիների խաղաղության համար: Սկաուտներն այցելուներին և զբոսաշրջիկներին իրազեկում էին Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնում մեծ եղեռնը փաստող լուսանկարներին, և զոհերի հիշատակին մոմ ու խունկ վառում:
Նախորդ տարիներին, երբ Երևանի Կարապի լճի ջուրը լցված էր լինում, կարողանում էինք լողացող անհատական և ցեղասպանության զոհերի անհատական անվանումները կրող ավելի քան 4000 մոմ իջեցնել լիճ, բայց ցավոք, վերջի տարիներին, Երևանի Կարապի լճում ջուրը լցվում է մայիսից, բայց դա չի խանգարում մեր սկաուտներին կազմակերպել և իրականացնել այս ծրագիրը:
ԱՐԱԼԵԶի վարչությունը կազմակերպում է նմանատիպ հայրենասիրությունն ամրապնդող ծրագրեր, և բոլոր ծրագրերի կազմակերպչական աշխատանքները վստահում է սկաուտական խմբի երիտասարդ անդամներին, ովքեր նման ծրագրեր կազմակերպելով ձեռք են բերում փորձառություն, ինքնավստահություն և առաջնորդություն:
Շնորհակալություն ենք հայտնում ԱՐԱԼԵԶ վարչական անձնակազմին՝ մեզ վստահելու, և բոլոր բարերարներին, որոնց շնորհիվ մեր խմբի նախաձեռնությունը և այս գեղեցիկ ծրագրի կամակերպումը կարողանում ենք շարունակել:
Tag:Scout, Scouting, Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ, Ցեղասպանություն