Սպարապետ
«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»:
Վազգեն Զավենի Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։ Նա ծնվել է 1959 թ. մարտի 5֊ին։
Նա եղել է Հայաստանի առաջին պաշտպանական նախարարը՝ նրա կյանք կապվեց երկրի պաշտպանության հետ դեռևս 1988 թվականից Արցախյան շարժումներին։ Այդ շարժումների հետ նա կապ ունեցավ Շուշիի ազատագրման հետ։ Նրա զինվորական կյանքը նաև կապ ունեցավ Շուշի՝ ազատագրման հետ։ Նա հրամանատար էր հավերժ կապվել Արցախյան ազատամարտին, իսկ ՀՀ֊ի ազատագրումից կարճ ժամանակ անց նշանակվեց պաշտպանության նախարար Լևոն Տեր Պետրոսյանի հրամանագրով։ Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակ կորցրել է ամենալավ ընկերներին և ձեռք է բերել հպարտություն։
«Ցավալիորեն այս երկրի միակ փրկությունը դա բանակն է։ Մենք բոլորս պիտի մտածենք այս երկրի մասին, այս բանակի մասին։ Մեր երկրի սահմանները կազմվում են արյունով,այս երկրի անտրամաբանական ատելիության և սիրո երկիր չէ։ Հաղթում են այն երկրները, ովքեր կարող են պարտությունը բնական ընդունել, ինչքան հաղթանակը,հաղթում է այն երկիրը ով իր սխալների վրա սովորում է։
Անկախություն քննարկվող արժեք չէ այն քննարկվելու իմաստ չունի։ Չպետք է ցույց տանք, որ ազատությունը և անկախությունը սովորական բան չլինի են։ Մենք պիտի արժանի լինենք այս երկրին»։
Նյութը պատրաստեցին Արեգ և Մհեր Մկրտչյանները