
Երբ երեխաները հաղթահարում են իրենց վախերը, նրանք դառնում են ավելի ուժեղ, ավելի վստահ և ավելի ազատ։ 🌄
Արալեզ Սկաուտների հերթական արկածը հենց այդ մասին է՝ փորձել, հաղթահարել, և վայելել յուրահատուկ փորձառություն։
📅 Ծրագրի օրը՝ կիրակի, Նոյեմբերի 16, 2025
🕚 Ժամը՝ 11:00 – 13:30
📍 Վայրը՝ ԱՐԱԼԵԶ Կենտրոն
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խմբի Լեռնագնացների ակումբը կազմակերպում է ժայռամագլցման բաց դաս, որտեղ սկաուտները հնարավորություն կունենան հաղթահարելու իրենց վախերը, փորձելու նոր բաներ և պարզապես վայելելու ակտիվ ու ուրախ կիրակին։
🎯 Նպատակն է՝
- հաղթահարել վախը բարձրությունից,
- բացահայտել սեփական ներուժը,
- սովորել թիմային աջակցություն,
- ձեռք բերել նոր հմտություն և վստահություն։
💪 Ծրագրի առավելությունը
Ժայռամագլցումը ոչ միայն ֆիզիկական ուժի փորձություն է, այլև մտածողության, համառության և կենտրոնացման մարզում։ Սկաուտները սովորում են վստահել իրենց ուժերին, օգնության ձեռք մեկնել ընկերներին և ամենակարևորը՝ երբեք չհանձնվել։
Սկաուտ լինելը նշանակում է փորձել նոր բաներ, բացահայտել աշխարհը և ձեռք բերել հոբբիներ ու հմտություններ, որոնք կուղեկցեն ողջ կյանքում։
🏔️ Ծրագրի ավարտին՝
Սկաուտները կարող են գրանցվել մասնագիտական արագացված դասընթացներին ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթական ծրագրի միջոցով։ Յուրաքանչյուր ամիս նրանք կմասնակցեն պրոֆեսիոնալ դասընթացների՝ նախ պատ բարձրանալով, ապա թեթև բարձրության ժայռեր մագլցելով։ Վերջնական փուլում՝ փորձառու մասնագետների հետ, նրանք կբարձրանան իսկական լեռների ժայռեր։
Հաջողությամբ ավարտած սկաուտները կստանան ԱԲԿ-ի Ժայռամագլցման բեյջ, որը նրանց կբացի դռներ դեպի հատուկ արշավներ և լեռնագնացություններ, ուր ժայռամագլցման հմտությունները պարտադիր են։
Մասնակցության պայմանները
- Նախապես գրանցվել ծրագրին
- Լինել սկաուտական համազգեստով (Ամառային)
- Հագնվել պատ բարձրանալու համար հարմարավետ կոշիկներ (Փափուկ և ճկուն)
- Ծրագրին կարող են գրանցվել սկաուտները, արենուշները, գայլիկները, արծվիկները և կորյունները
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
Մուտք գործել