Ռազմամարզական Հզոր Կիրակի
Սկաուտները աշխարհում ճանաչված են իրենց բարձր պատրաստվածության և առաջնորդական հմտություններով, իսկ բարձր պատրաստվածությունը ծնվում է սկաուտության նշաբանի շնորհիվ՝ Միշտ Պատրաստ
Միշտ Պատրաստ նշանաբանով սկաուտները սովորում են պատրաստ լինելու տարբեր իրավիճակների, լինի խաղաղ, պատերազմ և արտակարգ իրավիճակներում:
Այդ իսկ պատճառով, սկաուտական խմբի ավագ Ռազմավար՝ Դ. Ի.-ն սկաուտներին փոխանցում է մարտական ճանապարհն անցած իր փորձարություններն ու գիտելիքները, այդպիսով պատրաստելու սկաուտներին յուրաքանչյուր իրավիճակի:
Սկաուտների ՆԶԿ՝ Նախազինվորական Կրթություն ծրագրի շրջանակներում սովորում են ոչ միայն մարտավարություն, այլ սովորում են հայրենիք պաշտպանելու իրական արժեքը:
Քարակապի տիրուհին ասում է՝ «Աստված հայի ամեն սերնդի միշտ պատերազմ է տալիս, որ հայը զենք բռնելը չմոռանա, եթե մոռացավ, ո՛չ իր տան, ո՛չ երկրի տերը կլինի»։
Tag:War, հայ սկաուտ