Այս նոր տարին Նվիրեցինք Հույս
Արալեզի Սկաուտները 2024.թ-ի նոր տարին կրկին որոշեցին ընդունել բարի գործ անելով և կամավորական աշխատանքներ իրականացնելով:
«Նվիրիր Հույս» ամենամյա ծրագիրը, այս տարի նույնպես կազմակերպեցին Արալեզի Սկաուտներն ու Արենուշերը՝ գործերը սկսելով դեկտեմբերի 1-ից: Սկաուտների Ծրագրավորման ակումբի անդամները պատրաստեցին հատուկ հարթակ, որով Արցախից բռնի տեղահանված մեր փոքրիկները նամակներ էին ուղարկում Ձմեռ Պապիկին, և միևնույն ժամանակ, պատրաստեցին հատուկ հարթակ, որի միջոցով ցանկացած անձ, կարող էր դառնալ երեխայի Ձմեռ Պապիկը՝ Secret Santa-ն:
Նախորդ տարիներին, սկաուտները իրենք էին մեկնում Արցախ երեխաների նվերները բաժանելու, բայց այս տարի, ստիպված էինք Արցախահայերի նվերները բաժանել Հայաստանում: Ձմեռ Պապիկի նամակները սկսեցինք ընդունել դեկտեմբերի սկզբից՝ խմբով որոշում էր կայացվել, որ բոլոր դիմորդ երեխաներին պետք էր նվեր տրամադրել, այդ պատճառվ, սկաուտները նստեցին, հաշվարկները արեցին, և հասկացան, որ կարող են 750 երեխայի համար նվեր ապահովել, իսկ եթե Secret Santa հայտնվեր, կկարողանային այդ թիվն ավելացնել:
Դիմումները ստանալիս պարզվեց, որ մեր սկաուտները պետք է հասնեին Հայաստանի բոլոր մարզեր։
Մեր խմբի հին ավագ արենուշներից Մարիամ Պիվազյանը ծանոթ լինելով «Նվիրիր Հույս» ծրագրին, որոշեց աջակցել սկաուտներին, և իր սեփական ընկերությունը պատրաստեց մեր այս տարվա բոլոր խաղալիքները, իսկ նրա անշահախնդիր մոտեցման շնորհիվ, կարողացանք ապահովել 750 նվերները:
Հաջորդ քայլը, պետք էր պատրաստել Ձմեռ Պապիկի ավտոմեքենան, սկաուտները ԱՐԱԼԵԶի կարմիր ավտոբուսիկը զարդարեցին լույսերով և խաղալիքներով, որ մարզեր այցելելիս անցորդներին նույնպես ուրախություն և հույս նվիրեինք:
Սկաուտներն ամեն օր կամավոր աշխատեցին «Նվիրիր Հույս» ծրագիրն իրականացնելու համար, կուտակելով ավելի քան 120 կամավորության ժամ:
և այդպիսով, նվերները պատրաստ էին և սկսեցինք այցելել մարզեր՝
Tag:Artsakh, Արալեզ, հայ սկաուտ