Միքայել Նալբանդյան
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խմբի գրքերի ակումբը հիմնադրվել է Միքայել Նալբանդյանի ծննդյան օրը, և այսօր Հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է:
Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 2 (14), 1829, Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն – մարտի 31 (ապրիլի 12), 1866, Կամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ գրող և բանաստեղծ։
Քանի կա և կապրի Հայոց լեզուն և գրականությունը, Միքայել Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի Հայի սրտում մինչև դարերի վերջը:
Րաֆֆի
Կենսագրություն
Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Մատենագիտություն
- Երկու տող, Փարիզ, 1861, 48 էջ։
- Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ, Փարիզ, 1862, 120 էջ։
- Երկեր, հատ. 1. Բանաստեղծութիւններ, Արձակ գրուածքներ, Դօնի Րոստով, 1903, 414 էջ։
- Երկեր, հատ. 2, Դօնի Րոստով, 1906, 588 էջ։
- Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, Պոսթըն, 1910, 184 էջ։
- Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, Պոսթըն, 1910, 210 էջ։
- Յերկրագործությունը վորպես ուղիղ ճանապարհ, Յերևան, 1930, 112 էջ։
- Անտիպ յերկեր, Յերևան–Մոսկուա, 1935, 798 էջ։
- Յերկու տող։ Ազգային թշվառություն, Յերևան, 1939, 85 էջ։
- Կրիտիկա. Սոս յև Վարդիթեր, Երևան, 1940, 140 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 3, Երևան, 1940, 552 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1941, 44 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1, Երևան, 1945, 556 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2, Երևան, 1947, 464 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4, Երևան, 1949, 424 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1953, 684 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1954, 64 էջ։
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Երևան, 1954, 112 էջ։
- Երկու տող (հրապարակախոսություն), Երևան, 1954, 52 էջ։
- Կրիտիկա. Սոս և Վարդիթեր, Երևան, 1954, 172 էջ։
- Մինին խոսք, մյուսին՝ հարսն, Երևան, 1971, 152 էջ։
- Երկեր, Երևան, 1979, 108 էջ։
- Երկեր. Բանաստեղծություններ, Արձակ, Քննադատություն և հրապարակախոսություն, Երևան, 1979, 604 էջ։
- Հրապարակախոսական երկեր, Երևան, 1979, 536 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Աղցմիք, Գեղարվեստական արձակ, Երևան, 1979, 468 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Գրական-քննադատական հոդվածներ, Բնապատմական ակնարկներ, Հրապարակախոսություն, Երևան, 1980, 448 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Հիշատակարան (1858-1861 թթ. հրապարակախոսական հոդվածներ), Երևան, 1982, 468 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Երկու տող, Հրապարակախոսությունը որպես ուղիղ ճանապարհ, Հրապարակախոսություն և քննադատություն, Երևան, 1983, 556 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. 1846-1866 թթ. գրած 103 նամակներ, Երևան, 1984, 496 էջ։
- Երկեր. Բանաստեղծություններ, Մինին
խոսք, մյուսին
հարսն, Մեռելահարցուկ, Հիշատակարան, Երկու տող, - Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Կրիտիկա, Հեգելը և նորա ժամանակը, որն ամբողջությամբ փիլիսոփայություն է, Երևան, 1985, 632 էջ։
- Երկեր, Երևան, 1987, 225 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6, Երևան, 1997, 664 էջ։
- Ընտիր էջեր, Երևան, 2004, 144 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 248 էջ։
- Երկեր (Բանաստեղծություններ։ Մեռելահարցուկ), Երևան, 2014, 160 էջ։
Նյութի աղբյուր՝ Wikipedia.org