Ես Սկաուտ եմ, Ձեր շնորհիվ
ԱՐԱԼԵԶ Սկաուտները Հայաստանում գործում են բարեգործական հիմունքներով` «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի անմիջական աջակցությամբ։ Մեր խմբում ներգրավված են բազմաթիվ երեխաներ տարբեր մարզերում, իսկ մեր խումբը փորձում է չմերժել անվճարունակ երեխաներին մասնակցել մեր սկաուտական և ռազմամարզական ծրագրին:
Խմբի երեխաներից շատերը անապահով ընտանիքների անդամներ են, ովքեր սկաուտական խմբում միանալով, կարողանում են մասնակցել տարեկան տասնյակ արշավների, չորս ռազմամարզական բանակումների, ԱԲԿ՝ Արտադպրոցական բազմակողմանի կրթական ծրագրին, և առողջ մթնոլորտային ծրագրին:
ԱՐԱԼԵԶի բարերարների շնորհիվ, տարեկան տասնյակ երեխաներ կարողանում են կերտել իրենց ապագան, և հպարտորեն ասել․«Ես Սկաուտ եմ»:
Շնորհակալ ենք բոլոր մեր բարերարներին, որոնց շնորհիվ շատ երեխաներ՝ մեր ընկերները, կարողանում են լինել Հայ Սկաուտ, ինչպես մենք..․
Եթե ցանկանում եք հովանավորել մեկ երեխայի սկաուտական ծախսը, ապա կարող եք նվիրատվություն կատարել առցանց․