Սկաուտ Արենուշ
- Խմբագիր՝ Սկաուտ
- Ամսաթիվ 12 Սեպտեմբերի, 2022

Արալեզի Հայաստանի սկաուտական խմբի Սկաուտները և Արենուշները 13-ից 17 տարեկան պատանիներն են:
Նրանց համար կազմակերպվում է ճամբարներ, արշավներ, կիրակնօրյա ծրագրեր և այլ ազգասիրական միջոցառումներ․․․
Սկաուտները և Արենուշները 12-ից մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների խումբն է, որտեղ կազմակերպվում է նրանց տարիքի համար նախատեսված հայտագրեր, արշավներ և ճամբարներ:
Ի՞նչ է Սկաուտությունը և որո՞նք են դրա նպատակները․
- Սկաուտությունը մանկապատանեկան, ոչ քաղաքական երկսեռ շարժում է։
- Սկաուտության նպատակն է պատանուն տալ ֆիզիկական առողջ դաստիարակություն և ստար հանդիսանալ ազգի բարոյական և իմացական բարձրացմանը: Սովորեցնել պատանուն լինել չարքաշ և արի, նաև հավատարիմ իր կրոնին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ջանասեր նրա պատվիրանների կատարման մեջ:
Սկաուտությունը զարգացնում է պարտականության և պատասխանատվության գիտակցությունը, համագործակցության և փոխադարձ օգնության ոգին, պատրաստում օրինապահ, կարգապահ, հայրենասեր և ազգասեր քաղաքացիներ: Այս բոլորի իրագործման համար կիրառվում են խաղեր, հայտագրեր, արշավներ, դասախոսություններ, հանդիպումներ և մրցումներ:
Ի՞նչպես միանալ խմբին
Խմբին միանալու համար կարող եք այցելել Արալեզ Կենտրոն և գրանցվեք խմբում
Ի’նչ արժի խմբում գրանցվելը և ծրագրերը:
- Սկաուտական խումբ հաճախելու համար հարկավոր է վճարել անդամավճար՝ 1000 ՀՀ Դրամ յուրաքանչյուր կիրակի որ երեխան կհաճախի
- Սկաուտների և Արենուշների համար կազմակերպվում է այցելություններ որոնց համար հիմնականում ոչ մի հավելյալ վճար չի պահանջվում
- Լինում են հատուկ ծրագրեր որոնց համար նախապես հայտարարվում է մասնակցության արժեքը՝ ինբպիսիքն են Ճամբարներ և Արշավներ:
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբ
Կարող է նաև հավանեք

Սկաուտական Գագաթնաժողով

Ռուբեն` Աշխարհի ամենամենակ առյուծը
