Երեց Քարավել
- Խմբագիր՝ Խմբագրական Խումբ
- Ամսաթիվ 12 Սեպտեմբերի, 2022

Արալեզի Հայաստանի սկաուտական խմբի Երեցները սկաուտական խմբի 16 տարեկան և բարձր անդամներն են:
Երեցները սկաուտական խմբում կազմակերպում և մասնակցում են Հայաստանում բարձր մակարդակի բարեգործական ծրագրեր, որոնցից են՝ Ապրիլ 24-ի ծաղկահավաքը, բարեգործական այցելությունները՝ մանկատներ, ծերանոցներ և այլն․․․
Ի՞նչ է Սկաուտությունը և որո՞նք են դրա նպատակները․
- Սկաուտությունը մանկապատանեկան, ոչ քաղաքական երկսեռ շարժում է։
- Սկաուտության նպատակն է պատանուն տալ ֆիզիկական առողջ դաստիարակություն և ստար հանդիսանալ ազգի բարոյական և իմացական բարձրացմանը: Սովորեցնել պատանուն լինել չարքաշ և արի, նաև հավատարիմ իր կրոնին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ջանասեր նրա պատվիրանների կատարման մեջ:
Սկաուտությունը զարգացնում է պարտականության և պատասխանատվության գիտակցությունը, համագործակցության և փոխադարձ օգնության ոգին, պատրաստում օրինապահ, կարգապահ, հայրենասեր և ազգասեր քաղաքացիներ: Այս բոլորի իրագործման համար կիրառվում են խաղեր, հայտագրեր, արշավներ, դասախոսություններ, հանդիպումներ և մրցումներ:
Ի՞նչպես միանալ խմբին
Խմբին միանալու համար կարող եք այցելել Արալեզ Կենտրոն և գրանցվեք խմբում
Ի’նչ արժի խմբում գրանցվելը և ծրագրերը:
- Սկաուտական խումբ հաճախելու համար հարկավոր է վճարել անդամավճար՝ 9000 ՀՀ Դրամ յուրաքանչյուր ամիս որ երեխան կհաճախի
- Երեցների և Քարավելների համար կազմակերպվում է այցելություններ որոնց համար հիմնականում ոչ մի հավելյալ վճար չի պահանջվում
Հաճախակի տրվող հարցերի համար սեղմել այստեղ
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբ
Կարող է նաև հավանեք

Արշավների և Բանակումի անհրաժեշտ պարագաներ
21 Հոկտեմբերի, 2023

Աշուղ Ջիվանի | Խելքի՛ Աշեցեք
8 Դեկտեմբերի, 2023

Սկաուտները Երդվեցին
28 Նոյեմբերի, 2023

Վաշտապետի ուղերձը նոր երդված սկաուտներին
26 Նոյեմբերի, 2023